01:13 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (894)
32 0 0

Աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 29,1 միլիոնի։ COVID-19-ի բարդացումներից մահացել է ավելի քան 928 հազար վարակակիր։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Աշնանը Եվրոպայում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը կարող է աճել։ Այդ մասին, AFP-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։

«Հոկտեմբեր-նոյեմբերին մենք բարձր մահացություն կտեսնենք»,-կարծում է Կլյուգեն։

​​Համաշխարհային վիճակագրություն Worldometer կայքի տվյալներով՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 29,1 միլիոնի։ Համավարակի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 928 հազար մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (894)

Ըստ թեմայի

Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը վատացել է․ բնակչությանն sms–ներ են ուղարկել
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով երկու կին և մեկ տղամարդ են մահացել
Կորոնավիրուսից վերջին մեկ օրում 2 տղամարդ են մահացել. մահերի թիվը 911 է
թեգերը:
Եվրոպա, Մահ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ