12:40 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
145 0 0

Բժիշկ Ռոման Շուլգինը ներկայացնում է, թե երբ ու ինչքան ձմերուկ է հարկավոր ուտել։

Ձմերուկը հիանալի միջոց է օրգանիզմը մաքրելու և դիմադրողականությունը բարձրացնելու համար, սակայն, ինչպես հայտնի է, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Ինչքա՞ն է առողջ մարդու համար ձմերուկի նորմալ չափաքանակը. «Вечерний Волгоград» պարբերականին պատմել է Վոլգոգրադի մարզային ուրոնեֆրոլոգիական կենտրոնի ղեկավար Ռոման Շուլգինը։ Բժշկի խոսքով՝ բոստանային այդ կուլտուրան մեծ վնաս չի հասցնի առողջ երիկամներով մարդուն, սակայն նրանք, ովքեր երիկամային խնդիրներ ունեն,  պետք է սահմանափակեն ձմերուկի օգտագործումը։

«Երիկամները հաճախ չեն կարողանում հարկավոր քանակությամբ ջուր արտամղել, ինչի արդյունքում ի հայտ են գալիս հիպերտենզիա և այտուցներ»,-զգուշացրել է մասնագետը։

Ռոման Շուլգինը հիշեցրել է, որ ձմերուկը մեծ քանակությամբ պարզ ածխաջրեր է պարունակում, որոնք ենթաստամոքսային գեղձի վրա մեծ ծանրաբեռնվածություն են առաջացնում:

Ձմերուկի օգտագործումը հակացուցված է միզասեռական համակարգի հիվանդություններով մարդկանց։ Դրա օգտագործմանը զգուշավորությամբ պետք է մոտենան նաև շաքարախտով հիվանդները։

«Բացի դա, խոնավության պատճառով այն նաև լեղամուղ հատկություն ունի, իսկ լեղու բարձր արտադրողականությունը խթանում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը` ստիպելով ավելի շատ մարսողական ֆերմենտ արտադրել։ Որպես հետևանք՝ խրոնիկական բորբոքման դեպքում կարող եք հիվանդության կրկնություն ստանալ»,-պարզաբանում է բժիշկը։

Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել

Մասնագետը նաև նշել է, որ առողջ մարդը սովորաբար կարող է օրական 500 գրամից մինչև մեկ կիլոգրամ ձմերուկ ուտել:

Ձմերուկը հատկապես վտանգավոր է, եթե աճեցված է արհեստական պայմաններում։ Բանն այն է, որ ձմերուկի արագ հասունացման համար «նրան» «կերակրում են» ազոտային պարարտանյութերով, որոնք ինքնին առանձնապես թունավոր չեն, բայց հայտնվելով աղեստամոքսային համակարգում՝ փոխակերպվում են վնասակար միացությունների։ Հենց դրանք էլ ուռուցքային հիվանդություններ են առաջացնում։

Այդպիսով, բոլորի համար այդքան սիրելի պտուղը կարող է խիստ վտանգավոր լինել։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ձմերուկը ուտել միայն դրա բնականոն հասունացման սեզոնին, իսկ ընտրությանը մեծ պատասխանատվությամբ վերաբերվել։

Ըստ թեմայի

Ինչ ուտել նիհարելու համար․ դիետիկ նախաճաշի 5 բաղադրատոմս
Սննդաբանը նշել է այն մթերքը, որն անհրաժեշտ է բոլոր նիհարողներին
Սուրճի օգնությամբ նիհարելը վտանգավոր է. սննդաբանը բացատրում է` ինչու
թեգերը:
հիվանդություն, բժիշկ, ձմերուկ

Գլխավոր թեմաներ