03:24 24 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
27310

Հայաստանցի տղան ազգային երգ կատարեց, որը գերեց ոչ միայն հայկական արմատներ ունեցող Պատրիկ Ֆիորիին, այլև Ջենիֆեր Բարտոլիին և գնչու երգիչ Կենջի Ժիրակին։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիական «Ձայնը» մանկական շոուի մասնակից 12-ամյա Սամվելն իր կատարմամբ հուզեց ժյուրիին ։

Տղայի ընտանիքը Ֆրանսիա է տեղափոխվել, երբ նա 6 տարեկան էր։ Այսօր նրանք Մարսելում են ապրում։

Ելույթի համար տղան ընտրել էր «Տուն իմ հայրենի» երգը, որը գրել է ազգային երգերի կատարող Արաբո Իսպիրյանը։ Ինչպես խոստովանեց Սամվելը, այս երգը նա ընտրել է ի նշան իր արմատների նկատմամբ ունեցած հարգանքի, բացի այդ նաև նրա համար, որպեսզի ժյուրիի չորս անդամներից մեկը` Պատրիկ Ֆիորին, կարողանա մտովի տեղափոխվել Հայաստան (հայտնի երգչի հայրը հայ է, իսկ մայրը` կորսիկական ծագմամբ ընտանիքից )։ Կատարման ժամանակ տեսախցիկները խոշոր պլանով ցուցադրեցին նրա զարմացած դեմքը։ «Նա հայերեն է երգում», – զարմանքով ասել է Պատրիկը։

Ֆիորին այնքան էր տարվել երգով, որ Սամվելին առաջինն ընտրեց երգչուհի Ջենիֆեր Բարտոլին։ Կամ գուցե Պատրիկն ուզում էր, որ Սամվելին սկզբում ընտրեն նրանք, ովքեր Հայաստանի հետ որևէ կապ չունեն, որովհետև նա շատ հուզիչ և լավ էր կատարում։ Այդպես էլ ստացվեց։ Ջենիֆերին արևելյան հնչյուններն ու կատարումը ևս հոգեհարազատ էին, աղջկա հայրը ալժիրցի սեֆարդ-հրեա է։

–Ես չգիտեի, որ դա հայերեն է, ես պարզապես վայելում էի երգը, որը դու կատարում էիր։ Ինչի՞ մասին է երգը, – հարցրել է Ջենիֆերը։

-Այս երգը պանդուխտի մասին է, ում սրտում է մնացել հայրենիքը, – պատասխանել է Սամվելը։

-Շատ լավ երգ է։ Ի դեպ ես նույնիսկ չգիտեի, որ Պատրիկ Ֆիորին հայ է։ Իսկ ընդհանրապես այս երգը ինձ հիշեցրեց գնչուների արևելյան երգերը, – խոստովանեց ժյուրիի մեկ այլ անդամ` Կենջի Ժիրակը (գնչուական ծագում ունեցող հայտնի ֆրանսիացի երգիչ):

-Դու հասկանո՞ւմ ես չէ ինձ, – դիմել է Կենջին Պատրիկ Ֆիորիին։

 -Իհարկե, – պատասխանել է նա։

Վերջապես արտահայտվեց նաև Պատրիկ Ֆիորին, որը, Ջենիֆերից հետո սեղմեց կարմիր կոճակը։

Հայուհին All by myself երգով փայլել է «Ավստրալիայի ձայնը» նախագծում

«Հպարտանում եմ քեզնով։ Հայաստանը մի երկիր է, որին ես առանձնակի եմ կապված։ Այն իմ արմատների մի մասն է։ Դու առանձնանում ես համեստությամբ և լավ դաստիարակությամբ», – ասաց նա Սամվելին, որը ի վերջո ընտրեց հենց նրա թիմը։

 «Շատ, շատ բարև», – ասաց Պատրիկը։ Նա տեղից վեր կացավ և մոտեցավ ու գրկեց տղային։

Ըստ թեմայի

Ինչու են շնորհալի հայուհուն մերժել «Ձայնը» նախագծում, կամ ինչ է նա բացահայտել Հայաստանում
Ֆրանսահայ Հակոբ Ղասաբյանը «Ձայնը» նախագծի կիսաեզրափակչում է
Հաղթանակն ավելի մոտ է. Մաշա Մնջոյանը հասավ ավստրալական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ փուլ
թեգերը:
հայերեն, հայ, երգ, Պատրիկ Ֆիորի, «Ձայնը», Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ