20:30 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
93 0 0

Աշխարհի մյուս կողմում հայտնված հայ գործարար–երաժիշտը պատմում է, թե ինչու և ինչպես հեռացավ հայրենիքից։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Երևանում ծնված, բայց արդեն 16 տարի Էկվադորում բնակվող Տիգրան Տեր-Մինասյանը Sputnik Mundo-ին պատմել է հայրենիքից այդքան հեռու հայտնվելու և իր անցած ճանապարհի մասին։

«Երբ 20 տարեկան դարձա և արդեն ծառայել էի բանակում, որոշեցի դուրս գալ երկրից և ճանապարհորդել, որպեսզի տեսնեմ այն ամենը, ինչ բառացիորեն աշխարհի մյուս կողմում է։ Ես բազմաթիվ առումներով գեղեցիկ մի երկիր գտա», - Sputnik Mundo-ի հետ զրույցում ասել է նա` հավելելով, որ իրեն զարմացրել է այն, որ Էկվադորի դրոշը Հայաստանի դրոշի նման է, բայց գույների հակառակ հերթականությամբ:

Աշխարհի մյուս ծայրում երաժիշտ ու գործարար դարձած հայը պատմել է իր`Հարավային Ամերիկա հասնելու և մասնագիտության ընտրության մասին։ Նա հրավեր է  ստացել իր հետ աշխատած ուսուցիչներից մեկից, որը նույնպես հայ էր: Գալով Էկվադոր և սիրելով այդ երկիրը` Տեր-Մինասյանը որոշել է հաստատվել այնտեղ ու ընտանիք է կազմել:

«Սա մի գեղեցիկ երկիր է, բնությունն այնքան բազմազան է, ամեն ինչ կա՝ լեռներ, ջունգլիներ, Գալապագոսյան կղզիներ, ծովափեր», - ասել է նա` հավելելով, որ 2-3 ժամվա ընթացքում բնապատկերը կարող է այնպես փոխել, կարծես երկու-երեք ժամ ճանապարհորդել եք ինքնաթիռով:

Վերածննդի ժամանակաշրջանի երաժշտության հայ սիրահարը 15 տարի աշխատել է Էկվադորի ազգային սիմֆոնիկ նվագախմբում` նվագելով ֆրանսիական գալարափող կամ եղջյուր (trompa, French horn): Փողային այդ գործիքի մասին խոսելիս` Տեր-Մինասյանը նշել է, որ այն գեղեցիկ է, պետքական, բայց ամենաբարդ և «ամենաանշնորհակալ» գործիքներից է: Իսկ «անշնորհակալ» է, որովհետև լավ նվագելիս ոչ ոք չի նկատում, բայց եթե թեկուզ մեկ նոտա սխալվես, բոլորը զգում են:

Ինչու Ջիվան Գասպարյանին ոչ ոքի հետ չես շփոթի

«Ոչ թե ես եմ գալարափողն ընտրել, այլ այն ընտրել է ինձ: Պապս նվագում էր, իսկ հայրս Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին գալարափողն է: Նա է ինձ սովորեցրել նվագել, և նա դա ինձանից լավ էր անում», - ասել է երաժիշտը:

Տիգրան Տեր-Մինասյանը նաև ձեռներեց է։ Ընկերների հետ ղեկավարում է լիկյորներ արտադրող մի ընկերություն, որի խմիչքներն իրենց լավ որակի շնորհիվ հաջողությամբ վաճառվում են:

թեգերը:
գործարար, երաժիշտ, հայ, Էկվադոր

Գլխավոր թեմաներ