17:21 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP724.44
  • EUR629.24
  • RUB6.94
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Բժիշկները չեն բացառում, որ թունավորումից հետո Նավալնին ամբողջովին կվերականգնվի։ Ըստ ամենայնի, դինամիկան դրական է։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնուն դուրս են գրել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հիվանդանոցի հայտարարությանը։

Բժիշկները չեն բացառում, որ ընդդիմադիրն ամբողջովին կապաքինվի։

Հիշեցնենք, Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա տանող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել են նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկի անկում։ Խանգարման պատճառը դեռ պարզ չէ, բայց Նավալնու արյան և մեզի մեջ թույնի հետքեր, Օմսկի բժիշկների տվյալներով, չեն հայտնաբերվել։

Ավելի ուշ ընդդիմադիրին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն իբր թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը

Ըստ թեմայի

Ռուսաստանը Բեռլինին կոչ է անում արագ արձագանքել Նավալնու վերաբերյալ հարցումներին. Զախարովա
«Նավալնու գործն» ու Եվրոպայի քայլերը. Արևմուտքը հայտնվել է թակարդում
«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը
թեգերը:
թունավորում, հիվանդանոց, Գերմանիա, Ալեքսեյ Նավալնի

Գլխավոր թեմաներ