16:13 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
68 0 0

Ասում են՝ առանց կրակի ծուխ չի լինում։ Սա սովորական PR քայլ է, թե իրականություն` ժամանակը ցույց կտա։ Իսկ հիմա Բուզովան ու սիրեցյալը չեն հաստատում բաժանման լուրը։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական շոու բիզնեսի զույգերից մեկի՝ Օլգա Բուզովայի ու Դավիթ Մանուկյանի (Դավա) բաժանման լուրը կարծես թե սուտ չէ։ StarHit–ը զույգի մտերիմներից պարզել է, որ նրանք վերջին ժամանակաշրջանում իսկապես հաճախ են վիճում ու ընդհանուր լեզու չեն գտնում։

Ըստ կայքի` նրանք չեն ուզում քանդել մեկ տարվա ընթացքում կառուցած հարաբերությունները, բայց շփման եզրեր էլ չեն գտնում։

«Անկեղծ լինենք` Դավային «աստղայինը տարել է»։ Նա և՛ կարմիր գորգ է ուզում, և՛ փոփ երաժիշտների հետ դուետներ, և՛ հարցազրույցներ։ Տղան կտրվել է իրականությունից ու կարծում է, որ կարող էր ինքնուրույն հասնել այս ամենին, առանց Օլյայի․․․ Իբր ես այնքան երիտասարդ, նորաձև, կրեատիվ ու պահանջված եմ․․․», - ասել է նրանց ծանոթներից մեկը։

Կայքը գրում է` երևի ընկերներից մեկը պետք է հիշեցնի Դավային, որ հենց Բուզովան է նրան ծանոթացրել հայտնի արտիստների հետ, օգնել առաջ գնալ Instagram-ում ու մինչև հիմա ոչ մի վատ բառ չի ասել սիրեցյալի մասին, նույնիսկ երբ նրան հարցնում են՝ ինչպես է իրեն զգում մի տղամարդու կողքին, որն ավելի քիչ է վաստակում։

Նմա՞ն է Լեյլա Ալիևային․ Ագալարովը նշանվել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի դստեր հետ

Հիշեցնենք, որ 34-ամյա Բուզովան ու 27-ամյա Դավիթը վերջին մեկ տարում պարբերաբար լուսանկարներ էին հրապարակում իրենց ռոմանտիկ կյանքից։ Նրանց բաժանման մասին սկսեցին խոսել, երբ երգչուհին Instagram-ի իր էջից հեռացրեց սիրեցյալի հետ լուսանկարները։

Ըստ թեմայի

Լեհ երկրպագուն Սիրուշոյի անունը հայերենով դաջել է ձեռքին. երգչուհին տեսանյութ է հրապարակել
Ֆիլիպ Կիրկորովի երեխաները հոր հետ չեն ապրում. երգչի հայրը բացահայտել է՝ ինչու
Արյունը ջուր չի դառնա. ռուս երգչուհին խոստովանել է հայկական արմատների մասին
թեգերը:
երգչուհի, Օլգա Բուզովա

Գլխավոր թեմաներ