10:56 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)
543 0 0

Պարզվում է՝ թուրքական հատուկ ծառայություններն իրենց կանոնավոր զորքի տեսքով գրոհայիններ են Ադրբեջան տեղափոխել զորավարժությունների պատրվակով։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի Sputnik. Թուրքական հատուկ ծառայությունները դեռ օգոստոսից Սիրիայի հյուսիսում սկսել են գրոհայինների պատրաստել հետագայում նրանց Ադրբեջան տեղափոխելու համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է մարդու իրավունքների սիրիական ցանցի ղեկավար Ահման Կազեմը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ տեղեկություններ կան, որ Թուրքիան գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան։

Սիրիացի իրավապաշտպանն իր հերթին նշում է, որ ինքն ու գործընկերները դեռ օգոստոսի 5-ին համապատասխան կառույցներին զինված խմբերի պատրաստման մասին  տեղեկություններ էին հայտնել։

«Թուրքական հատուկ ծառայությունները սկսել են թաքուն բեռնատար ինքնաթիռներով «Սուլթան Մուրադ» խմբավորման գրոհայիններ տեղափոխել՝ քողարկելով նրանց որպես թուրք զինվորականների, որոնք իբրև զորավարժությունների են մասնակցելու», - գործակալության  հետ զրույցում ասել է Կազեմը։

Սիրիացի իրավապաշտպանը ընդգծել է, որ իր կազմակերպությունը նորից կոչ է անում միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ճնշում գործադրել նախագահ Թայիփ Էրդողանի վրա՝ Ադրբեջանի ու Լիբիայի պես երկրներ սիրիական գրոհայինների փոխանցումը դադարեցնելու համար, քանի որ նման գործողությունները սպառնում են միջազգային կայունությանը։

Կազեմի ղեկավարած կազմակերպությունը ՌԻԱ Նովոստիին փոխանցել է ձայնագրություններ, որոնցում ներկայացված են Սիրիայի տարածքում, այդ թվում՝ Հալեպի հյուսիսում գտնվող Աֆրիում, գրոհայինների պատրաստման ու հետագայում նրանց Ադրբեջան ուղարկելու մանրամասները։  Նրանց թվում կան նաև քրդական համայնքի երիտասարդ ներկայացուցիչներ, որոնք  հարկադրաբար են մասնակցել այդ ամենին։

«Մեր ձեռքում գտնվող քրդերեն հաղորդագրություններից մեկում հաստատվում է, որ երեք հարյուր գրոհային Մահրաբի բնակավայրից ու վաթսունը՝ Աֆրին քաղաքից տեղափոխվել են Էլ-Բաբ քաղաքում գտնվող զորանոց՝ Ադրբեջան տեղափոխվելու նպատակով», - ասել է տղամարդը, որը ներկայացել է որպես իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ։

Մեկ այլ ձայնագրության մեջ, ենթադրաբար զինված բանդիտական ձևավորումներից մեկի ղեկավարը, դիմելով գրոհայիններին, խոսում է Ադրբեջանի ու Հայաստանի սահման տեղափոխման մանրամասների մասին։

Թուրքիան չպետք է կրակին բենզին լցնի Ղարաբաղում. Կարո Փայլան

«Իրավիճակը փոխվել է։ Ով մեկնի, գտնվելու է միայն ադրբեջանցի զինվորականների հետ, թուրքեր ձեզ հետ չեն լինելու, ու նրանք բոլորը (ադրբեջանցիենր-խմբ․)շիաներ են։ Ես դրան համաձայն չեմ, ու իրավիճակը շատ բարդ է, անընդհատ կրակոցներ են հնչում։ 40 հոգանոց խմբից հինգ ժամվա մեջ 30-ը սպանվել են, մնացածը վիրավորում ստացել։ Եթե որևէ մեկն ուզում է մեկնել, դա իր գործն է, մենք դեմ չենք, մնացողներին էլ դեմ չենք, գնացողներին էլ․․․ Գնալ շիաների կողմից կռիվ անելն անընդունելի է։ Նրանք մեզ ավելի շատ թշնամի են, քան հրեաները, մենք ամեն դեպքում նրանց հետ մի շարքում չենք կարող լինել», - նշված է ձայնագրության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։

Վերջին տեղեկությունների համաձայն` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 58 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Հայ բարձրաստիճան զինվորականի մահվան մասին լուրերը սուտ են. Հովհաննիսյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)

Ըստ թեմայի

Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները պետք է միջազգային գնահատականի արժանանան. ՀՀ ԱԺ
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան
թեգերը:
Ադրբեջան, գրոհային, Թուրքիա, Սիրիա

Գլխավոր թեմաներ