00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն միջազգային հանրությանը կոչ է արել հրաժարվել Թուրքիային սիրաշահելու քաղաքականությունից

© Photo : official site of the MFA of RAСпециальное заседание постоянного совета ОБСЕ по вопросу обсуждения ситуации в Карабахе (29 сентября 2020). Вена
Специальное заседание постоянного совета ОБСЕ по вопросу обсуждения ситуации в Карабахе (29 сентября 2020). Вена - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնում ԵԱՀԿ խորհրդի հատուկ նիստից։ ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է Արցախում ու Հայաստանում ստեղծված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Վիեննայում, երեկ` սեպտեմբերի 29-ի երեկոյան ԵԱՀԿ Ալբանական նախագահության նախաձեռնությամբ տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն, ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մասնակից պետությունների դեսպաններին տեղեկացրել է հակամարտության գոտում իրավիճակի և վերջին զարգացումների մասին։

Попавший под обстрел гражданский автобус около города Варденис Гегаркуникской области (29 сентября 2020). Армения - Sputnik Արմենիա
«Մենք դրանց ցույց կտանք». Վարդենիսի գյուղերում պատրաստ են պատերազմին

Իր ելույթում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով նախաձեռնած լայնածավալ հարձակումների մասին, Արցախի բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։

Դեսպան Պապիկյանը նաև ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրել է սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ հրետանու և ռազմական ավիացիայի ներգրավմամբ հարձակումների, Վարդենիսի գյուղերի և բնակավայրերի, ինչպես նաև հենց Վարդենիս քաղաքի հրետակոծության և ռմբակոծության մասին, ինչի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի։

Հայաստանի մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաև Թուրքիայի ներագրավվածությանը` նշելով, որ հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել իր մտահոգությունները Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ապակառուցողական քաղաքականության և ռազմատենչ մոտեցումների կապակցությամբ։

Սիրիայից 1500-2000 դոլարով վարձկաններ են բերում Ադրբեջան. ՄԻՊ–ի հայտարարությունը

Հայաստանը ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունն էր հրավիրել նաև հուլիսյան մարտերից անմիջապես հետո անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ հազարավոր զինվորների, հարյուրավոր զրահատեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի, ներառյալ՝ ԱԹՍ-ների, ներգրավմամբ։ Պապիկյանը շեշտել է, որ հայկական կողմը մտահոգություն էր հայտնել այն կապակցությամբ, որ զորավարժությունների ավարտից հետո թուրքական զինծառայողները և ռազմական տեխնիկան մնացել են Ադրբեջանում։

Դեսպան Պապիկյանն անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից Սիրիայից՝ Ադրբեջանում կռվելու նպատակով վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու փաստին։

Նա նաև տեղեկացրել է թուրքական ռազմական F-16 կործանիչի կողմից Հայաստանի ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 ռազմական օդանավը Հայաստանի տարածքում թիրախավորելու մասին՝ արդյունքում լարվածությունն էլ ավելի բարձր գալարի հասցնելով։

Հայաստանի մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է օգտագործել ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր բացառիկ քաղաքական և ռազմական ազդեցությունը տարածելու նպատակով։

Армянские и российские военнослужащие разыгрывают боевые тактические действия в рамках стратегического командно-штабного учения «Кавказ-2020» на высокогорном полигоне «Алагяз» в Армении (24 сентября 2020). - Sputnik Արմենիա
Գերմանիան կոչ է արել Ռուսաստանին ու Թուրքիային ազդել Արցախում տիրող իրավիճակի վրա

Դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զինվորականներին Ադրբեջանից և միջազգային հանրությանը կոչ է արել վերանայել Թուրքիային սիրաշահելու քաղաքականությունը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Թուրքիային իր ապակառուցողական քաղաքականությունից հետ պահելու համար։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ դեսպան Պապիկյանը վերահաստատել է Հայաստանի անվերապահ աջակցությունը համանախագահների մանդատին ու գործունեությանը և կարևորել այս փուլում համանախագահների տարածաշրջան այցելությունը։ Նա ընդգծել  է Հայաստանի պատրաստակամությունն աջակցել համանախագահների տարածաշրջան այցի կազմակերպման հարցում։

Եզրափակելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը շեշտել է, որ ուժի կիրառմամբ Ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու փորձերը տապալվել են 1990-ականներին, 2016թ. ապրիլին, 2020թ․ հուլիսին և տապալվելու են այսօր։ Հայաստանը համակարծիք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և բազում այլ երկրների ներկայացուցիչների հետ, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Ադրբեջանցիներն ավիառումբերով հարվածում են Մարտակերտին. 3 խաղաղ բնակիչ է զոհվել

Հետևաբար, թե՛ Մինսկի խմբի համանախագահները և թե՛ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է կոչ անեն այն երկրներին, որոնք սանձազերծել  են այս հակամարտությունը, անհապաղ վերականգնել հրադադարը և քաղաքական կամք դրսևորել՝ վերադառնալով խնդրի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։ «Տարածաշրջանի ժողովուրդները շատ թանկ են վճարում Ադրբեջանի ավտորիտար առաջնորդի այս ռազմական արկածախնդրության համար»,–ասել է նա։

Լրահոս
0