05:15 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Երաժիշտը հույս ունի, որ միջազգային հանրությունը կարձագանքի և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները շուտ կավարտվեն:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Լեռնային Ղարաբաղում ստեղված իրավիճակի առնչությամբ  դիմել է համաշխարհային հանրությանը։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում:

«Խնդրում եմ բոլորի` աղոթեք Հայաստանի համար։ Այն հրաշալի երկիր է՝ հրաշալի մարդկանցով, ովքեր արժանի չեն նման վերաբերմունքի։ Միջազգային հանրությունը պետք է ինչ-որ բան անի, որովհետև ժամանակ ձգելը ճակատագրական կարող է դառնալ։ Հուսամ, որ Լեռնային Ղարաբաղում ամեն ինչ արագ կկարգավորվի։ Սիրում եմ քեզ, Հայաստանը» - գրել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

Ըստ թեմայի

Ամեն հայ կօգնի` ինչով կարող է. Հայաստանի հավաքականի խաղացողները հիմնադրամ են ստեղծել
Ադրբեջանը «Սմերչ» և «Ուրագան» է կորցրել. ՊԲ–ն նոր տվյալներ է հրապարակել
ՀՖՖ–ն չի խնդրի, որ Հայաստանի և Թուրքիայի հավաքականներին ու ակումբներին առանձնացնեն
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, երաժիշտ

Գլխավոր թեմաներ