20:57 30 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1829)
806 0 0

Էմանուել Մակրոնն ուղիղ եթերում խոսել է Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողների մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախում ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված լրագրողներին տեղափոխելու համար շտապ ինքնաթիռ է ուղևորվում Հայաստան։ Այս մասին ուղիղ եթերում քիչ առաջ տեղեկացրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հիշեցնենք, որ ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում։ Կա երկու վիրավոր, նախնական տվյալներով` երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի են։

Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մարտական գործողությունները լուսաբանելիս վիրավորվել են նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և 24news–ի լրագրող Սևակ Վարդումյանը։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1829)

Ըստ թեմայի

Մարտունիում վիրավորվել է 24news-ի լրագրողը
ՌԴ ԱԽ–ում խոսվել է գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու վտանգների մասին․ Պեսկով
Թուրքիայի քայլը Եվրոպայի համար բացասական հետևանքներ կունենա. Եվրախորհրդարանի պատգամավոր
թեգերը:
Արցախ, Վիրավոր, Լրագրող, Էմանուել Մակրոն

Գլխավոր թեմաներ