09:33 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
29921

Ավելի վաղ Կանադայի հայ համայնքը հայտարարել էր, որ Արցախում կիրառվող թուրքական ԱԹՍ–ների սենսորները կանադական արտադրության են։ Կանադայի արտաքին գործերի նախարարը հանձնարարել էր հետաքննել` արդյոք Արցախի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերում կանադական տեխնոլոգիա կա։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է, որ դադարեցվում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը: Այս մասին նա գրել է Тwitter-ի իր էջում:

«Շարունակվող հետաքննությանը զուգահեռ ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները։ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար»,- գրել է Շամպայնը:

Ավելի վաղ Կանադայի հայ համայնքը հայտարարել էր, որ Արցախում կիրառվող թուրքական ԱԹՍ–ների սենսորները կանադական արտադրության են։ Դրանից հետո Կանադայի արտաքին գործերի նախարարը հանձնարարել էր հետաքննել, թե արդյոք Արցախի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերում կանադական տեխնիկա է կիրառվում։

Հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը:

Նշենք, որ Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք-զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

«Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները»,–նշել էր Շամպայնը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Խաղում են հասակակիցների հետ․ Երևանի մասնավոր մանկապարտեզներն ընդունել են Արցախի երեխաներին
Պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Լավրով
Զոհվում են անմեղ մարդիկ. ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, Թուրքիա, Կանադա

Գլխավոր թեմաներ