09:12 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
175 0 0

ԵԽԽՎ կոմիտեի անդամները քննադատել են Թուրքիայի սադրիչ հռետորաբանությունը, նաև հայտնել են, որ Անկարան ուղղակիորեն մասնակցում է ղարաբաղյան հակամարտությանը։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեն քննադատում է Թուրքիայի սադրիչ հռետորաբանությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկությունը նշված է կոմիտեի ղեկավար Օստրում Յենսենի հայտարարության մեջ։

Կոմիտեն կոչ է անում պաշտոնական Անկարային հրաժարվել նման հռետորաբանությունից։

«Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են խաղաղ ճանապարհով լուծել իրենց վեճերը։ Այդ պարտավորվածությունը, որ դրված է անդամ բոլոր երկրների վրա, նշանակում է նաև, որ անդամ բոլոր երկրները պետք է զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք դրդում են պատերազմող երկրներին ուժի կիրառմամբ լուծել իրենց վեճերը», - նշված է Յենսենի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ այդ համատեքստում կոմիտեի անդամները դատապարտել են Թուրքիայի սադրիչ հռետորաբանությունը, նաև հայտնել են հակամարտության մեջ նրա անմիջական մասնակցության մասին ու կոչ են արել հրաժարվել նմանատիպ գործողություններից։

ՆԱՏՕ-ն մտահոգված է արցախյան էսկալացիայով ու կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը

Յենսենը նշել է, որ մարտական գործողություններն արագորեն վերաճում են լայնածավալ պատերազմի, որը լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը։ Նա նաև ցավ է հայտնել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ։ Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Ըստ թեմայի

Պետդուման Ղարաբաղի իրադրության վերաբերյալ հայտարարություն ընդունեց
Արցախցի պատգամավորն Իրանին կոչ է անում աշխատանքային խումբ ստեղծել ահաբեկիչների առնչությամբ
Այս ամենը բոլոր միջազգային կոնվենցիաների ակնհայտ, ճչացող խախտում է. Արարատ Միրզոյան
թեգերը:
Պատերազմ, Թուրքիա, Արցախ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)

Գլխավոր թեմաներ