04:56 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
1093 0 0

Սոցցանցերում և ԶԼՄ–ներում հայտնված գրառումները, որոնցից մի քանիսի հեղինակները բարձր պաշտոններ ունեն Ադրբեջանում, բազմաթիվ հարցեր են ծնել։

Ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողություններին զուգահեռ նաև տեղեկատվական պատերազմ է ընթանում։ Sputnik Արմենիան ներկայացնում է ադրբեջանական «կիքսերը»։

Թուրքական տարբերանշան

Սկսենք զինվորականի ուսին կարված թուրքական դրոշից: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օրերս լուսանկար էր հրապարակել՝ ակամա ցույց տալով թևին թուրքական նշանով զինծառայողին։ Հաջիևը Twitter–ում գրառում էր արել Գյանջայի հրթիռակոծության մասին և մի քանի լուսանկար հրապարակել։ Դրանցից մեկում երևում էր համազգեստի ուսի հատվածում թուրքական նշանով մի զինծառայող։

Այս փաստը հատկապես հետաքրքիր է այն պատճառով, որ Ադրբեջանը մինչ օրս ամեն կերպ հերքում է Հայաստանի և Արցախի դեմ ռազմական գործողություններում թուրք զինծառայողների մասնակցությունը։

Ճիշտ է, Հաջիևը մի քանի րոպե անց ջնջեց իր գրառումը, բայց սքրինշոթերը, բնականաբար, պահպանվեցին։

Ու ոչ միայն պահպանվեցին, այլև սկսեցին տարածվել։ Հաջիևը ստիպված նոր գրառում արեց` նշելով, որ լուսանկարներում Ադրբեջանի քաղպաշտպանության ուժերն են, որոնք համատեղ զորավարժությունների էին մասնակցում։

Բայց այդ գրառումն էլ է խոցելի, քանի որ «Ալ Ջազիրայի»` նույն վայրում նկարահանած կադրերում զինծառայողներից մեկի ուսին երևում է երկու միավորված դրոշներով տարբերանշանը։

Скрин из репортажа телеканала Al Jazeera
© Photo : Screenshot /
Ալ Ջազիրայի կադրերը

Այ սա արդեն կարող էր Հաջիևի նկարագրածը լինել։ Բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է։

Խաբուսիկ «Սմերչը»

Նույն Հիքմեթ Հաջիևը այլ «ապացույցներ» էլ էր հրապարակել, որոնք իբր վկայում են Մինգեչաուրի էներգաբլոկերի ուղղությամբ Հայաստանից հասցված հարվածի մասին։

Ասֆալտի մեջ խնամքով խրած «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի «հրթիռի» լուսանկարը հարցեր առաջացրեց նույնիսկ ռազմական տեխնիկայից հեռու հասարակ օգտատերերի մոտ։

Անմիջապես կասկածներ հայտնվեցին, որ այն պարզապես տեղադրել են ասֆալտի մեջ, քանի որ կողքին ավերածությունների հետքեր (որոնք անխուսափելի էին) չկային։ Բացի այդ, ուղիղ «վայրէջք» է կատարել այնտեղ, որտեղ կարելի է լուսանկարել համապատասխան գրության ֆոնին։

Ավելին, Հաջիևը գրել էր, որ հարձակումն իրականացվել է «Տոչկա» բալիստիկ հրթիռից, այնինչ կադրերում «Սմերչ» հրթիռի մաս է երևում։

Կեղծ տեղեկությանը անդրադարձավ նաև ՀՀ ՊՆ–ն։ Հայաստանի սահմանից մինչև Մինգեչաուր քաղաք 108 կմ է։ Նման հեռավորությունից «Սմերչը» հարվածել չի կարող, առավել ևս որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը առաջնագծում տեղակայել չի կարելի։

Լրացուցիչ փաստ

Անկախ նրանից, որ Հաջիևը հայտարարում է, թե Ադրբեջանի տարածքը (այդ թվում` Գյանջան) հրթիռակոծվել է Հայաստանի տարածքից, Razm.info կայքը պարզել է, որ Ադրբեջանի ՊՆ-ում երկրում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին ցուցադրում են հարվածների ուղղությունը, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանի ՊՆ-ում էլ են ընդունում, որ հարվածները Արցախից էին։

Ինչպես Թուրքիայի ՊՆ–ն «ազատագրեց» Ջաբրայիլը 

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի ամենահայտնի կառավարամետ ռեսուրսներից մեկը` Haqqin.az–ը, հայտնեց, որ «ազատագրվել է» ԼՂՀ հյուսիսում գտնվող Ջաբրայիլը։ Սակայն այստեղ մի հետաքրքիր պահ կա` մեջբերում էին ոչ թե Ադրբեջանի իշխանություններին, այլ Թուրքիայի ՊՆ–ի Twitter–յան էջը։

«Ադրբեջանական բանակն ազատագրել է Ջաբրայիլ քաղաքը։ Այս մասին Twitter սոցցանցի իր էջում հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը»,–գրված է տեքստում։

Թուրքիայի ՊՆ գրառումից միայն 20 րոպե անց այդ մասին գրառում արեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Բացի այդ, ադրբեջանական ԶԼՄ–ներում հայտնվեց Խոդա Աֆարինի կամուրջների տեսագրությունը (իրանական կողմից արված), որն իբր ապացուցում էր Ջաբրայիլի գրավումը։

Սակայն այդ տեսանյութն էլ որևէ կերպ չի ապացուցում, որ ադրբեջանցիներն իրենց վերահսկողության տակ են առել տեսանկարահանված հատվածը, ինչպես նաև Ջաբրայիլ քաղաքը, որը կամուրջներից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։

Ի դեպ, ՀՀ ՊՆ–ն կարճ ժամանակ անց հերքեց, որ ադրբեջանական կողմը գրավել է Ջաբրայիլը։

Ըստ թեմայի

Հայի սրտով ռուսը․ Երևանում հրաժեշտ տվեցին Արցախում զոհված Եվգենի Գորոդնիչիին
Որքա՞ն կտևի պատերազմը. այսօրվա և 90-ականների մարտական գործողությունների տարբերությունը
Հայերը խաղաղության կողմնակից են, սակայն պաշտպանելու են իրենց տունը մինչև վերջ. Մարտիրոսյան
Միայն մեկ օրում հակառակորդը 300 զոհ է ունեցել. Արծրուն Հովհաննիսյան
թեգերը:
սմերչ, Թուրքիա, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ