00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը` բոլորի դեմ. Թուրքիան աշխարհաքաղաքական փորձարկում է անում

© AFP 2024 / ADEM ALTAN Президент Турции Реджеп Тайип Эрдоган во время пресс-конференции после заседания кабинета министров (21 сентября 2020). Анкара
Президент Турции Реджеп Тайип Эрдоган во время пресс-конференции после заседания кабинета министров (21 сентября 2020). Анкара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է իրականացնել իր նեոօսմանական ծրագիրը և նույնիսկ արդեն որոշակի հաջողությունների է հասել։ Թե ինչու թուրքական արտաքին քաղաքականության արդյունավետությունը երկարաժամկետ չէ, բացատրում է ՌԻԱ Նովոստիի վերլուծաբանը:

Իրինա Ալկսնիս. ՌԻԱ Նովոստի

Կանադան կասեցրել է Թուրքիա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման թույլտվությունները։ Սա արվել է, քանի որ տեղեկություններ կային, որ ԼՂՀ–ում ընթացող մարտական գործողություններում օգտագործվում  են թուրքական արտադրության ԱԹՍ–ներ, որոնք հավաքված են կանադական տվիչներով և լազերային նշանառության համակարգերով։

Պատասխան հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է Օտտավային երկակի ստանդարտների և «համագործակցության ոգուն» չհամապատասխանելու համար։ Թուրքական կողմը նշել է, որ առաջին անգամը չէ, որ Կանադան նման դիրք է զբաղեցնում` հիշեցնելով, որ այդ երկիրը չի պաշտպանել Թուրքիային դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների ժամանակ։

Премьер-министр Никол Пашинян обращается с речью к нации (27 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Թուրքիայի ներգրավումը փոխում է համատեքստը. Փաշինյանը՝ աշխարհին սպառնացող վտանգի մասին

Այս միջադեպը համալրել է Անկարայի արտաքին քաղաքական տարաձայնությունների և կոնֆլիկտների «հավաքածուն»։ Այլ բնորոշում դժվար է տալ, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի նախագահը որոշել է գժտվել բոլոր միջազգային գործընկերների հետ հարցերի ամենալայն շրջանակի շուրջ։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն թուրք հայրենասեր–ծայրահեղականների, այլ ամբողջ աշխարհի արմատականների ​​համար սրբապատկերի է վերածվում։ Նա իր մեջ ամբողջացնում է ծայրահեղականների` առաջնորդի մասին պատկերացումները. գնում է դեպի իր նպատակը` գործելով ուղիղ, ուշադրություն չդարձնելով խոչընդոտներին և ցանկացած հարցի վերաբերյալ առավելագույնս կոշտ պաշտոնական դիրքորոշում է զբաղեցնում։

Ժամանակակից աշխարհում սա անկասկած բացառիկ դեպք է, առավել ևս որ խոսքը տարածաշրջանային այնպիսի տերության մասին է, ինչպիսին Թուրքիան է։

Գրեթե յուրաքանչյուր պետության ղեկավար պարբերաբար քննադատության է ենթարկվում չափազանց զգուշության, անտեղի փոխզիջումների գնալու, անկյունները հարթելու, պատասխանատվությունից խուսափելու և նույնիսկ պարտվողականության համար: Նման նախատինքներ են հնչում և՛ Պուտինի, և՛ Թրամփի և՛ Սիի հասցեին: Զավեշտալին այն է, որ բավականին հաճախ նման մեղադրանքներ հնչում են 2 հակադիր կողմերից: Անգելա Մերկելին, օրինակ, միաժամանակ մեղադրում են և՛ օվկիանոսից այն կողմից ստացված հրահանգները կատարելու, և՛ Կրեմլի շահերից բխող քաղաքականություն վարելու մեջ:

Այս ֆենոմենի պատճառներներն ակնհայտ են. բարդ խնդիրների լուծման դեպքում պետության ղեկավարը ստիպված է հաշվի առնել այնքան գործոններ և սահմանափակումներ, որ ստացված արդյունքը հիմք է տալիս տարատեսակ մեղադրանքների համար, ընդհուպ մինչև ազգային շահերին դավաճանելը։

ՄԻԵԴ–ը հաստատել է Թուրքիայի ներգրավման փաստը. որը կարող է լինել հաջորդ քայլը

Թուրքիայի նախագահը իհարկե տպավորում է իր աշխարհաքաղաքական խաղերի թափով, որոնք նա իրականացնում է սկզբունքորեն անտեսելով մասնակից այլ պետությունների շահերը։ Նա տպավորում է նաև իր սկանդալային դիրքորոշմամբ և ցանկացած պահի ոչ միայն ռազմական մեթոդների դիմելու սպառնալիքով, այլև դրանք իրականում իրագործելու պատրաստակամությամբ. Սիրիա, Լիբիա, հույների հետ սրացում, ՆԱՏՕ–ի հետ հաշիվներ (Ս-400-ի պատճառով) և ահա` Լեռնային Ղարաբաղ։

Եթե հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ առնչություն ունեցող տերությունները բախումները զսպելու դիրքորոշման են հակված, ապա Թուրքիան ոչ միայն Բաքվին աջակցություն է ցուցաբերում, այլև ընդհանուր առմամբ պնդում է, որ հակամարտությունը պետք է ռազմական լուծում ստանա, ինչը ժամանակակից քաղաքականության համար ուղղակի նոնսենս է։

Поддерживаемые Турцией сирийские боевики готовятся выйти на линию фронта в провинции Идлиб (11 февраля 2020). Сирия - Sputnik Արմենիա
Կարելի է վստահաբար ասել, որ Թուրքիան ահաբեկիչներին նաև Ղարաբաղում է օգտագործում. Ասադ

Կարճ ասած, Թուրքիայի նախագահը համառորեն շարժվում է նեոօսմանական իր նկրտումները բավարարելու ուղղությամբ և նույնիսկ այդ ճանապարհին որոշակի հաջողությունների է հասել։ Պետք է խոստովանել, որ նման վարքագիծն իր հմայքն ունի, հատկապես միջազգային դաշտում սովորական դարձած խարդախ խաղերի, գաղտնի պայմանավորվածությունների և դիվանագիտական քծնանքների ֆոնին։

Միայն թե Թուրքիայի արտաքին քաղաքականության երկարատև արդյունավետության մասին դատելը դեռ վաղ է։  Ավելին, յուրաքանչյուր նոր հակամարտության հետ մեկտեղ, որի մեջ ներքաշվում է Անկարան, մեծանում են շանսերն,որ դա իր համար այդքան էլ լավ ավարտ չի ունենա։

Վերջին տարիներին ամենատարբեր երկրներ կարողացան գոյատևել արտաքին ճնշումների ազդեցության ներքո։ Սակայն միշտ մեկ գործոն է առկա` որևէ աջակցություն այլ աշխարհաքաղաքական ուժի կողմից (թեկուզ պարզապես հաստատված տնտեսական համագործակցություն)։ Ի դեպ, դա կարևոր է ոչ միայն համեմատաբար սահմանափակ հնարավորություններ ունեցող երկրների համար, լինի դա Վենեսուելան, Չինաստանը կամ Իրանը, առաջատար համաշխարհային տերություններին էլ է սա վերաբերում։ Նույնսիկ Ռուսաստանի համար, որն առանձին գոյություն ունենալու համար հսկայական պաշար ունի, 2014-2015 թվականներին` Արևմուտքի հետ հակազդման ամենասուր ժամանակահատվածում Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումն իր դրական դերն ունեցավ։

Նույն Թուրքիան էլ հիշելու բան ունի այս համատեքստում. այն էլ ոչ վաղ անցյալի իրադարձություններից։ 2016 թվականի ամռանը ռազմական հեղաշրջման փորձի հետևում ակնհայտորեն նկատվում էին ԱՄՆ–ի «ականջները», իսկ Եվրոպան գրեթե անթաքույց երկրպագում էր խռովության հաջողությանը։ Այն ժամանակ Թուրքիայի առաջնորդի իշխանությունը, իսկ ավելի ճիշտ` կյանքը փրկեց Մոսկվան` ժամանակին տրամադրելով ծայրահեղ կարևոր տեղեկություն։

Խնդիրն այստեղ ամենևին էլ այն չէ, որ Էրդողանը շատ արագ մոռացավ իր համար արած բարի գործը. սենտիմենտալ նկատառումներն անտեղի են մեծ քաղաքականության մեջ:

ԵԽԽՎ-ն դատապարտել է Թուրքիայի գործողությունները

Կարևորն այն է, որ Թուրքիայի նախագահն անտեսում է այս պատմության գլխավոր դասը. իր երկրի վերջին բոլոր  արտաքին քաղաքական ձեռքբերումները հնարավոր դարձան ուրիշ տերությունների (ՌԴ և ԱՄՆ–ի միջև, ԱՄՆ–ի և Եվրոպայի, բուն Եվրոպայի ներսում) տարաձայնությունների ֆոնին։ Հենց դրա շնորհիվ Անկարան մանևրումների լուրջ ազատություն ստացավ և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում, և՛ այլ երկրներում, քանի որ միշտ որևէ ուժի շահավետ է եղել եթե ոչ աջակցել, ապա գոնե չհակազդել նրա հերթական արկածախնդրությանը։

Իսկ հիմա, դատելով ամենից, Ռեջեփ Թայիփ Էրդողանն այնքան վստահ է իր ուժերին ու հաջողությանը, որ կարճ ժամանակում հաջողացրել է իր ռազմատենչ համառությամբ և այլոց շահերի սկզբունքային անտեսմամբ լրջորեն փչացնել հարաբերությունները միանգամից աշխարհի բոլոր առանցքային տերությունների հետ։

Նման պայմաններում, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ճակատագիրը բավականին շուտ է երես թեքում։ Ընդ որում ձախողման պատճառ են հաճախ դառնում ոչ թե թշնամիների նենգ ծրագրերը, այլ ժամանակին չմեկնված օգնության ձեռքը։

Լրահոս
0