11:56 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1709)
116110

Բանաձևում նշված է` միջազգային հանրության լռությունը հավասարազոր է ադրբեջանական բռնությանը սատարելուն։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ժնևը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Հայաստանի և Արցախի դեմ ու ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը` որպես նրանց անվտանգության միակ երաշխիք։ Տեղեկությունը հայտնում է Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը Facebook–ի պաշտոնական էջում։

Ժնևի քաղաքային խորհրդի քննարկմանը ներկայացված «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» բանաձևի հեղինակներն են խորհրդի անդամներ Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Օլիվիե Գուրթները, Բրիջիտ Սուդերը, Ալեն դե Կալբերմատենը, Դելֆին Վյուզտը և այլք։ Բանաձևում պատմական ակնարկ է արվում, թե ինչպես Լեռնային Ղարաբաղը 1923 թվականին Իոսիֆ Ստալինի որոշմամբ կամայական կերպով տրվեց Ադրբեջանին՝ անտեսելով տարածքի ժողովրդագրական պատկերը։ Ապա 1920-ական թվականներից մինչև Խորհրդային Միության անկումը այնտեղ կիրառվեց համակարգային էթնիկ զտման քաղաքականություն։

Անդրադարձ է արվում Ադրբեջանում հայերի հանդեպ պարբերաբար իրականացված զանգվածային կոտորածներին Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում, ինչը նշանակում է, որ հայերի անվտանգությունը չի երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության տարածքում։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիների կողմից սկսված հարձակումը անընդունելի ագրեսիա է, որը խախտում է հումանիտար սկզբունքները։ Վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության լռությունը հավասարազոր է ադրբեջանական բռնությանը սատարելուն»,– նշված է բանաձևի առաջին հատվածում։

Ուստի Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք, դատապարտում Ադրբեջանի կողմից 2020 թվականի հուլիսի 12-ին ՀՀ–ի, սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի, սեպտեմբերի 29-ին և սեպտեմբերի 30-ին Հայաստանի դեմ հարձակումները։ Նշվում է նաև թուրքական օդային ուժերի մասնակցության մասին։

«Հրավիրում է Վարչական խորհրդին իր կարողության սահմաններում անել հնարավորինս միջազգային մարդասիրական իրավունքի, հատկապես Ժնևյան կոնվենցիաների լիարժեք հարգելու վերաբերյալ, որի գրավականն են Ժնև քաղաքը և Շվեյցարիան»,– նշված է բանաձևում։

Դեսպանության փոխանցմամբ`քաղաքային խորհուրդը հորդորում է Վարչական խորհրդին միջամտել, որպեսզի Դաշնային խորհուրդը զբաղվի Ալիևների կլանի, որը Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի առաջնորդն է եղել, ունեցվածքի սառեցման հարցով:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1709)

Ըստ թեմայի

Շուշիում զոհեր ու վիրավորներ չկան
Ընթացող պատերազմական գործողություններից հետո կմնան բազմաթիվ կարմիր գծեր. քաղաքագետ
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են թշնամուն ու փրկել շրջափակման մեջ ընկածների կյանքը
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, բանաձև, Ադրբեջան, Իլհամ Ալիև, Ժնև

Գլխավոր թեմաներ