02:20 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
219 0 0

Շրջանի ղեկավարը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ սոցցանցերում հայտնված լուսանկարներն իրական են: Քննչական խումբը կզբաղվի այդ հարցով։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Դաղստանի Չիրագ գյուղում մետաղյա բեկորներ և փոս են հայտնաբերել, ենթադրվում է, որ դրանք մարտական արկի մասնիկներ են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ գյուղը գտնվում է Ադրբեջանի սահմանից 40 կմ հեռավորության վրա։ Մեկ շաբաթ առաջ գյուղացիները որոտ հիշեցնող ձայներ են լսել, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել:

Մետաղյա բեկորները հայտնաբերել է հովիվը։ Ագուլսկի շրջանի ղեկավար Զաքիր Քաիդովի խոսքով՝ հայտնաբերված բեկորները կտեղափոխեն շրջկենտրոն, կլուսանկարեն ու կհանձնեն պատկան մարմիններին:

Նա ասել է, որ իրավասու մարմինները կպարզեն, թե ինչպես են բեկորները հայտնվել գյուղում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mussa Mussaev (@mussaevmussa)

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի տարածքում` Հայաստանին ու Ադրբեջանին սահմանակից նահանգում, մի քանի արկ է ընկել, ինչի հետևանքով վեց տարեկան երեխա է վնասվածքներ ստացել, տուժել են որոշ բնակելի տներ ու գյուղատնտեսական տարածքներ։

Մեր տարածք արկերի ընկնելն անընդունելի է․ Իրանի ԱԳՆ

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին նախազգուշացրել է, որ Թեհրանն ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի, եթե մարտերում արձակված արկերը շարունակեն հարվածել իրանական տարածքներին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Իրանից ներողություն է խնդրել իրանական տարածք հրթիռներ արձակելու համար։

Ստեփանակերտը ռմբակոծվում է կասետային արկերով

Ըստ թեմայի

Ադրբեջանը նոր գրոհներ է ձեռնարկել. խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա
Մեկնարկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները Ադրբեջանի հետ. ԶԼՄ
Ժնևը դատապարտում է Ադրբեջանին ու պահանջում սառեցնել Ալիևների կլանի ունեցվածքը
թեգերը:
Դաղստան, արկ, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ