04:53 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.37
  • GBP645.35
  • EUR585.48
  • RUB6.41
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Պայթյուն Բեյրութում (47)
36610

Դեպքը տեղի է ունեցել Լիբանանի մայրքաղաքի Թավիկ-Ջիդե կոչվող շրջանում: Տեղի բնակիչները վստահեցնում են, որ զգացել են հարվածային ալիքի ուժը:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Լիբանանի մայրքաղաք Բեյրութում պայթել է հացի արտդրամասի հարակից գազի պահեստաանը: Այս տեղեկությունն առայժմ պաշտոնապես հաստատված չէ:

Նախնական տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Լիբանանի մայրքաղաքի Թավիկ-Ջիդե կոչվող շրջանում: Տեղի բնակիչները վստահեցնում են, որ զգացել են հարվածային ալիքի ուժը:

Պայթյունի ու հրդեհի տարածքում աշխատում են փրկարարներն ու զինվորականները:

Լրատվամիւժջոցների տեղեկություններով` այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով կա 3 զոհ, 50 վիրավոր:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ էին դարձել 190 մարդ, ավելի քան 6000–ը վնասվածքներ էին ստացել։ Մահացածների թվում 13 հայ կար։

Տուժել էին քաղաքի թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական թաղամասերը։ Պայթյունի ալիքը զգացվել էր անգամ Կիպրոսի արևելյան ափին։

«Մենք պարտավոր ենք մնալ». բեյրութահայերը չեն պատրաստվում լքել ավերակի վերածված իրենց տները

Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել էր աղետի գոտի։ Պայթյունից հետո քաղաքում հակակառավարական ցույցեր էին սկսվելն, որոնց արդյունքում Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր իր կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին։

թեմա:
Պայթյուն Բեյրութում (47)

Ըստ թեմայի

Կրկին հրդեհ ու ծուխ. ինչ է կատարվում Բեյրութում. տեսանյութ
«Մենք պարտավոր ենք մնալ». բեյրութահայերը չեն պատրաստվում լքել ավերակի վերածված իրենց տները
Բեյրութի պայթյունից հետո 1100 լիբանանահայ տեղափոխվել է Հայաստան մշտական բնակության
թեգերը:
հրդեհ, պայթյուն, Բեյրութ, Լիբանան

Գլխավոր թեմաներ