04:35 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.37
  • GBP645.35
  • EUR585.48
  • RUB6.41
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Հրադադար Արցախում (54)
163 0 0

Նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված այս համաձայնագիրը ճանապարհ է հարթում բովանդակալից բանակցությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններից հետո ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրադադար հայտարարելու մասին։

«ԵԱՀԿ գործող նախագահ (Ալբանիայի վարչապետ) Էդի Ռաման ողջունում է հումանիտար հրադադարի որոշումը, որը Մոսկվայում բանակցություններից հետո նոր է ուժի մեջ մտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Կայունություն է պետք ինչպես հակամարտության գոտում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ ընթացող բանակցություններում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված այս համաձայնագիրը ճանապարհ է հարթում բովանդակալից բանակցությունների համար», - ասված է Ալբանիայի ներկայացուցչի  Twitter-ի էջում:

Ադրբեջանը կրակի տակ է պահում Հադրութը. ՊՆ

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ 

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

թեմա:
Հրադադար Արցախում (54)

Ըստ թեմայի

Արցախում կրակի դադարի հրաման է տրվել. ՊՆ
Ադրբեջանը նոր գրոհ է ձեռնարկել «Կարախամբեյլիի» ուղղությամբ` խախտելով պայմանավորվածությունը
Հոկտեմբերի 11–ին խաղաղության աղոթք կհնչի հայկական բոլոր եկեղեցիներում
թեգերը:
հրադադար, Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ

Գլխավոր թեմաներ