12:40 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Հրադադար Արցախում (70)
321 0 0

Իրանի նախագահ Ռոհանին իր աջակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Ղարաբաղում հրադադար հաստատելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների առումով:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և քննարկել իրավիճակը Ղարաբաղում։ Տեղեկությունը հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ։

«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռոհանին Պուտինին իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների և սուբստանտիվ բանակցությունների վերականգնման առնչությամբ՝ հանուն շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

թեմա:
Հրադադար Արցախում (70)

Ըստ թեմայի

ԵԱՀԿ նախագահը ողջունում է Ղարաբաղում հումանիտար հրադադար հայտարարելու որոշումը
Հոկտեմբերի 11–ին խաղաղության աղոթք կհնչի հայկական բոլոր եկեղեցիներում
Ու՞ր պետք է դիմեն քաղաքացիները զինծառայողներին վերաբերող հարցերով. տեղեկացնում է ՊՆ –ն
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Վլադիմիր Պուտին, Հասան Ռոհանի

Գլխավոր թեմաներ