02:52 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)
239 0 0

ՄԻԵԴ ներկայացված ապացույցների հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ:

«Նախորդ օրերի ընթացքում ՄԻԵԴ են ներկայացվել նաև ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ներկայացված ապացույցների հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից Ադրբեջան  վարձկաններ է տեղափոխել` նպատակ ունենալով նրանց օգտագործել Արցախի և Հայաստանի դեմ։  Տեղեկության համաձայն` նրանց 1500-2000 դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Այս տվյալները հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարությունը, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։ Ֆռանսիան և Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության գոռում ընթացող մարտական գործողություններում սիրիացի զինյալների ներգրավվածության վերաբերյալ։

 

Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց է կիրառել։

Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը խախտի ՄԻԵԴ որոշումը. պարզաբանում է Եղիշե Կիրակոսյանը

Դատարանը վերահաստատել էր միջանյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ արել բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)

Ըստ թեմայի

Հակառակորդը մեկ օրում շուրջ 200 զոհ է ունեցել. Հովհաննիսյան
Ինչու է դադարեցվել դիակների փոխանակման գործընթացը. Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց
Հադրութում գրեթե ավարտված է ներթափանցած դիվերսիոն խմբի չեզոքացման գործընթացը
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Թուրքիա, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)

Գլխավոր թեմաներ