10:30 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)
248 0 0

ՀԱՊԿ–ում կարծում են, Ղարաբաղի իրադարձությունների շուրջ մասնակիցների ընդլայնումն իրավիճակի կարգավորման ու դեէսկալացիայի համար նպաստավոր չէ։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը երրորդ երկրների միջամտության փորձերը: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա վստահ է, որ Ղարաբաղի իրադարձությունների շուրջ մասնակիցների ընդլայնումն իրավիճակի կարգավորման ու դեէսկալացիայի համար նպաստավոր չէ։

«Մենք ողջունում ենք այն երկրների մասնակցությունը, որոնք մտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ, այն լիազորությունների շրջանակներում, որոնք տրվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից», - ասել է Զասը։

Նա նշել է, որ մյուս կողմերի ներգրավումն այս հակամարտությունում ՀԱՊԿ-ը համարում է անարդյունավետ: Խոսքը, մասնավորապես, Թուրքիայի մասին է։

«Եթե Թուրքիան գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներում, ապա լիարժեք իրավունք ունի։ Եթե նրա գործողությունները դուրս են գալիս այդ շրջանակներից, ապա, իհարկե, մենք դա չենք ողջունում», — ընդգծել է Զասը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից Ադրբեջան  վարձկաններ է տեղափոխել` նպատակ ունենալով նրանց օգտագործել Արցախի և Հայաստանի դեմ։  Տեղեկության համաձայն` նրանց 1500-2000 դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Այս տվյալները հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարությունը, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։ Ֆռանսիան և Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության գոռում ընթացող մարտական գործողություններում սիրիացի զինյալների ներգրավվածության վերաբերյալ։

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)

Ըստ թեմայի

Հադրութում գրեթե ավարտված է ներթափանցած դիվերսիոն խմբի չեզոքացման գործընթացը
Պատերազմին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ են ՄԻԵԴ ներկայացվել
Ինչպես են աշխարհասփյուռ հայերը պայքարում թուրք–ադրբեջանական ագրեսիայի դեմ. լուսանկարներ
թեգերը:
Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Ստանիսլավ Զաս, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ