10:21 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
128 0 0

Գերմանիայի կանցլերը խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի լարվածության կապակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Փաշինյանը տեղեկատվություն է տրամադրել Մերկելին հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարից հետո տեղի ունեցող զարգացումների մասին: Նա մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի չդադարող ռմբակոծության և ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ:

Վարչապետն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման կարևորությունը:

Գերմանիայի կանցլերը խորը մտահոգություն է հայտնել իրավիճակի լարվածության կապակցությամբ:

Փաշինյանն Անգելա Մերկելին տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողությունների մասին

Նշենք, որ Փաշինյանն ու Մերկելն Արցախի հարցը քննարկել էին նաև սեպտեմբերի 28-ին և հոկտեմբերի 4-ին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

Ըստ թեմայի

Հունաստանն ու ՆԱՏՕ-ն դատապարտել են Արցախում պատերազմ հրահրող արտաքին ուժերի միջամտությունը
ԵԽԽՎ-ն դատապարտել է Թուրքիայի գործողությունները
ՀՀ վարչապետը պահանջում է դատապարտել ահաբեկչական հարձակումն ու ճանաչել Արցախի անկախությունը
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Անգելա Մերկել, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ