21:34 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
421 0 0

Գլխանոցով քողարկված անհայտ տղամարդը հարձակվել է Վրաստանի նախկին նախագահի վրա ու մի քանի հարված հասցրել նրա գլխին։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահին ծեծել են Աթենքում, տեղեկացնում են վրաստանյան լրատվամիջոցները։ Համացանցում է հայտնվել միջադեպի տեսանյութը։

Սաակաշվիլին Հունաստան է այցելել տեղի վրացական համայնքի հետ հանդիպելու նպատակով՝ Վրաստանում հոկտեմբերի 31-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների շրջանակում։ «Եվրոպա» կինոթատրոնի մոտ Սաակաշվիլիին շրջապատել են նրա կողմնակիցները, ու այդ պահին նրա վրա է հարձակվել գլխանոցով քողարկված մի երիտասարդ ու հարվածներ հասցրել նախկին նախագահի գլխին։ Տեսանյութից դատելով՝ նա մոտեցել է հետևից, ու Սաակաշվիլին այդպես էլ չի տեսել իրեն հարվածներ հասցնողին։

Հավաքվածներն անմիջապես հարձակվել են երիտասարդի վրա, ծեծկռտուք է սկսվել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու ցրել են հավաքվածներին։ Նշվում է, որ մի քանի մարդ է տուժել։

Ինչ հնարավորություններ ունի Սաակաշվիլին Վրաստանի ընտրություններում. վրացագետի կարծիքը

Սեպտեմբերին 27-ին Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակվելուց հետո Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook–ում գրել էր. «Իմ դիրքորոշումը բավականին պարզ է և հիմնված է պետության ամբողջականության սկզբունքի վրա, այսինքն ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, և դա ոչինչ չի կարող փոխել»։

Այդ գրառումից հետո նա միաձայն զրկվեց Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչումից, որին արժանացել էր 2009 թվականին։

Նախկին նախագահ Սահակաշվիլին 2013թ․-ին հեռացել էր Վրաստանից, որտեղ նրա դեմ մի քանի քրեական գործ էր հարուցված։

2020-ի մայիսի սկզբին նշանակվել է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար։

 

Ըստ թեմայի

Վրաստանի նախագահը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը
Հայաստան եկող բեռնատարում ռազմական բեռ չի հայտնաբերվել. Վրաստանը հերքել է Ադրբեջանի սուտը
Իսրայել–Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան. Հովհաննիսյանը ներկայացրել է «հումանիտար» բեռի երթուղին
թեգերը:
Ծեծկռտուք, ծեծ, Աթենք, Միխեիլ Սաակաշվիլի

Գլխավոր թեմաներ