14:34 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Թրամփի հիվանդության մասին տեղեկություններ տարածվեցին նրա և Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի միջև ընթացող նախընտրական արշավի ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կորոնավիրուսային թեստերի վերջին արդյունքները բացասական են եղել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թրամփին բուժող Շոն Կոնլին։

«Նախագահի վերջին թեստերի վերաբերյալ ձեր հարցմանն ի պատասխան կարող եմ հայտնել, որ մի քանի օր շարունակ թեստերի արդյունքները բացասական են», - ասված է բժշկի հաղորդագրության մեջ, որն ուղղված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինանիին:

Ավելի վաղ Թրամփն ինքն էր ասել, որ վարակվել է կորոնավիրուսով։ Հետո բժիշկները հայտնեցին, որ նախագահի վիճակը շարունակում է բարելավվել, և նա կարող է դուրս գրել հիվանդանոցից։ Բայց դրա հետ մեկտեղ նշվում էր, որ ԱՄՆ նախագահը բարձր ջերմություն ունի։

Թրամփի հիվանդության մասին տեղեկություններ տարածվեցին նրա և Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենի միջև ընթացող նախընտրական արշավի ընթացքում:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Բայդենը Թրամփին գերազանցում է ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով: Նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին, մի շարք նահանգներում արտահերթ քվեարկությունն արդեն սկսվել է:

Ըստ թեմայի

ՌԴ–ն պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տրամադրել ԵԱՏՄ գործընկերներին․ Միշուստին
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի կարմիր գոտու ցուցակում
Ադրբեջանի ագրեսիան նպաստում է կորոնավիրուսի տարածմանը. Թորոսյանի նամակը` ԱՀԿ տնօրենին
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ