15:18 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
638 0 0

Գրոզնիի շրջաններից մեկում հակաահաբեկչական գործողության ընթացքում գրոհայիններ են չեզոքացվել։ Վարձկան գրոհայիններին Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու տեղեկությունների ֆոնին այս լուրը հատուկ ուշադրության է արժանի։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ այսօր առավոտյան Գրոզնիում իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում անօրինական կազմավորումների 4 մասնակիցներ են չեզոքացվել։

«Նրանք Չեչնիա էին եկել արտասահմանից և ահաբեկչական մի շարք գործողություններ էին ծրագրել շրջանի տարածքում»,– իր Telegram-ալիքում գրել է Կադիրովը։

Դեպքի վայրից առգրավել են զենք, կապի միջոցներ, զինամթերք։

Կադիրովի խոսքով՝ իրավապահ մարմինները նախապես իմացել են, որ անօրինական կազմավորումների մասնակիցներ են եկել արտերկրից։

Չեչնիայի նախագահի խոսքով՝ այժմ Չեչնիայի Հանրապետությունում իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է և հանգիստ:

Հիշեցնենք` արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին տեղեկություններ տարածվեցին, որ Սիրիայից և Լիբիայից վարձկան գրոհայիններ են տեղափոխվում Ադրբեջան` Արցախի պաշտպանության բանակի դեմ կռվելու համար: Վարձկաններին հակամարտության գոտի է ուղարկում Թուրքիան։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները: Ընդ որում` Ֆրանսիան և Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով են մտահոգություն հայտնել այդ թեմայով։

Ըստ թեմայի

Հայերի դեմ պայքարում են այն ահաբեկիչները, որոնց Ռուսաստանը չի հասցրել վերացնել. Սինանյան
«Վերանայեք ձեր որոշումը». Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է` ահաբեկիչներ կան
Արցախի դեմ ագրեսիվ պատերազմի քրգործը լրացվել է միջազգային ահաբեկիչների մասին փաստերով
Թուրքիայի ակտիվ դերն արտահայտվում է ահաբեկիչների առկայությամբ. Մնացականյան
թեգերը:
ահաբեկիչ, Ռամզան Կադիրով, Չեչնիա

Գլխավոր թեմաներ