15:00 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
139 0 0

Դիահերձարանի ուշադիր աշխատակիցները նկատել են, որ հանգուցյալ համարվող տղամարդը թեևթև դողում է, իսկ հետո բացել է բերանը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Բուլղարական Սլվիեն քաղաքի բժշկական իշխանությունները ստուգում են իրականացնում կապված մի դեպքի հետ, երբ դեռ ողջ պացիենտին տեղական գերեզմանատանը կից սառցարանային խցիկ են ուղարկել։ Տեղեկությունը հայտնում է Բուլղարիայի ազգային ռադիոն։

Այս պահին 72-ամյա տղամարդը գտնվում է շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։

Հուղարկավորման գործակալության աշխատակիցը, որին հանձնարարվել է սառցարանում պահել հանգուցյալի դին մինչև ազգականները վերադառնան արտասահմանից, նկարագրել է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։

 «Մեր աշխատակիցները նկատել են, որ մարդը թեթև դողում է, հետո նա բացել է բերանը։ Նրանք միանգամից հայտնել են այդ մասին։ Շտապօգնությունն ու ոստիկանությունը անմիջապես ժամանել են մեզ մոտ»,- ասել է նա ու ավելացրել է, որ տղամարդուն համապատասխան փաստաթղթերով են դիահերձարան բերել։

Այժմ պարզվում է՝ ով է ստորագրել հիվանդի մահվան մասին արձանագրությունը։ Ակնկալվում է, որ ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում ապրող նրա ազգականները ուրբաթ կժամանեն Բուլղարիա։

Ըստ թեմայի

Պարզվել է գլխատված դիակի ինքնությունը. չարենցավանցի կինը հաստատել է, որ իր ամուսինն է
Առաջին դիահերձարանը պատրաստ է. վտանգավոր վարակներից մահացածներին կհերձեն այլ վայրում
Ֆրանսիայում ձիեր են գտել, որոնց վրա կտտանքների հետքեր կան․ մարդիկ ապշել են դաժանությունից
թեգերը:
Բուլղարիա, դիահերձարան

Գլխավոր թեմաներ