03:59 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
4529 0 0

Իրանը զենք կվաճառի։ Արդեն ավելի քան 25 պայմանագիր են պատրաստել բարեկամական երկրներին զենք վաճառելու համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Իրանի դեմ զենքի էմբարգոյի վերացումը Թեհրանի համար ավելի շատ գաղափարական, քաղաքական ու դիվանագիտական նշանակություն կունենա, քան տնտեսական ու պաշտպանական։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել իրանցի փորձագետ Ամիր Մուսավին։

Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև 2015 թվականի հուլիսին կնքված «միջուկային համաձայնագրի» համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 18-ից վերացվում է Իրանի նկատմամբ սահմանված էմբարգոն:

Մեկնաբանելով հետագա զարգացումները՝ Մուսավին նշել է, որ խոսքը ԱՄՆ-ի նկատմամբ դիվանագիտական հաղթանակի մասին է, քանի որ Վաշինգտոնը, որը միակողմանիորեն հեռացել է «միջուկային գործարքից», ապարդյուն փորձում էր կոտրել Թեհրանին, արգելափակել Իրանը և իսլամական հանրապետության դեմ տրամադրել միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին:

Սահմանին հայտնված լրտեսական ԱԹՍ–ն. ո՞ր դեպքում պատերազմին կխառնվի Իրանը

Իրանցի փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ի դիվանագիտական ֆիասկոն խոսում է Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, BRICS-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ Իրանի համագործակցության կարևորության մասին: Բացի այդ, դա վկայում է այդ հարցում եվրոպական երկրների չեզոքության մասին։

«Իրանը զենք կվաճառի, արդեն ավելի քան 25 պայմանագիր է պատրաստվել բարեկամական երկրներին վաճառելու համար, որոնք սպասում են էմբարգոյի չեղարկմանը», - ասել է մասնագետը՝ չնշելով պետությունների անվանումները։

Նա միայն ավելացրել է, որ Թեհրանը ծրագրում է որոշ անհրաժեշտ սարքավորումներ (ավիատեխնիկա, զրահատեխնիկա) գնել Չինաստանից ու Ռուսաստանից, բայց խոսքը զգալի ծավալների մասին չէ: Բանն այն է, որ պատժամիջոցների տարիներին Իրանը կարողացել է ապահովել պաշտպանական և ռազմական արդյունաբերության ոլորտի իր կարիքները։

«Թեհրանը ոչ այնքան սպառազինությունների գնման կարիք ունի, որքան տեխնիկական համագործակցության։ Իրանը նախընտրում է չգնել, բայց ընդունել զարգացած բարձր տեխնոլոգիաներ», - ընդգծել է Մուսավին։

Հիշեցնենք` 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարել էր Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից միակողմանի դուրս գալու և Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին: Հետագայում ԱՄՆ-ն զենքի էմբարգոն երկարաձգելու բանաձև էր առաջարկել։ Սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նման որոշման նախագիծը ձայների ճնշող մեծամասնությամբ չէր ընդունվել։

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ հոկտեմբերի 18-ից Իրանը կկարողանա զենք գնել և վաճառել ում ցանկանա: Նա ընդգծել էր, որ տասնամյա էմբարգոյի վերացումը իրանցի դիվանագետների ջանքերի արդյունքն է:

Երբ ջախջախում են ադրբեջանական ԶՈւ–ին, նրանք փախչում են դեպի Իրանի սահման. Հովհաննիսյան

Ըստ թեմայի

Թբիլիսին հերքում է Վրաստանի տարածքով Ադրբեջանին զենք մատակարարելու տեղեկությունը
Իսրայելն ու Ադրբեջանը միայն զենքով չէ, որ կապված են. ռուսաստանցի փորձագետ
Թուրքիան բացահայտել է, թե ինչքան զենք է վաճառել Ադրբեջանին
թեգերը:
Զենք, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ