19:49 19 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Ղրղզստանի ղեկավարը հայտարարել է, որ երկրում պահպանվում է լարված իրավիճակը, և ինքը որոշել է լքել պաշտոնը, որպեսզի երկրում արյունահեղություն չլինի:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել, հայտնում է Sputnik Ղրղզստանը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։

Ընդունված որոշման կապակցությամբ Ժեենբեկովը հանդես է եկել ուղերձով և ընդգծել, որ երկրում պահպանվում է լարված իրավիճակը:

«Երեկ Ղրղզստանի Ժոգորկու Կենեշը (միապալատ խորհրդարանը) հաստատել է կառավարության կազմը, ես հրամանագրեր եմ ստորագրել համապատասխան նշանակումների մասով։ Բայց, ցավոք, երկրում լարվածությունն ու ագրեսիան չի թուլանում։ Իմ անհապաղ հրաժարականի պահանջը շարունակվում է։ Ստեղծված իրավիճակը մոտ է երկկողմ հակամարտությանը», - ասվում է Ժեենբեկովի ուղերձում։

Նրա խոսքով՝ մի կողմից ցուցարարներն են կանգնած, մյուս կողմից ՝ իրավապահ մարմինները։ Ինչպես նշել է Ժեենբեկովը, զինծառայողները և իրավապահ մարմինները պարտավոր են զենք կիրառել պետական կառույցների պաշտպանության համար: Այդ դեպքում արյունահեղությունից հնարավոր չի լինի խուսափել։ Ժեենբեկովը հորդորել է չտրվել սադրանքներին։

Հայաստանը ԵԱՏՄ նիստին Ղրղզստանի վարչապետի մասնակցության մասին ծանուցում չի ստացել

«Սիրելի հայրենակիցներ, ինձ համար Ղրղզստանի խաղաղությունը, երկրի ամբողջականությունը, մեր ժողովրդի միասնականությունը և հասարակության հանգստությունը վեր է ամեն ինչից։ Ինձ համար ոչինչ ավելի թանկ չէ, քան իմ հայրենակիցներից յուրաքանչյուրի կյանքը։ Ես իշխանությունից չեմ կառչում։ Չեմ ուզում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես մի նախագահ, որն արյուն է թափել ու հրամայել կրակել սեփական քաղաքացիների վրա։ Այդ պատճառով որոշում եմ կայացրել հրաժարական տալ», - ընդգծել է երկրի նախագահը։

Նա կոչ է արել վարչապետին և մնացած քաղաքական գործիչներին՝ իրենց կողմնակիցներին դուրս բերել մայրաքաղաքից:

Նախօրեին Ղրղզստանի խորհրդարանը կայացած արտահերթ նիստում երկրի վարչապետի պաշտոնում հաստատել էր Սադիր Ժապարովի թեկնածությունը:

Մուհամեդկալի Աբիլգազիև
пресс-служба правительства/ Алишер Алиев

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, պատճառը հոկտեմբերի 4-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն էին, որոնց հետ ցուցարարները համաձայն չէին։

Նախնական տվյալների համաձայն՝ երկրի խորհրդարան են անցել «Բիրիմդիկ», «Մեքենիմ Ղրղզստան», «Ղրղզստան» և «Բուտուն Ղրղզստան» կուսակցությունները: Ցուցարարների և ուժայինների միջև բախումներից հետո Ղրղզստանի մայրաքաղաքում ցուցարարները գրավել են «Սպիտակ տունը» (խորհրդարանի և նախագահի վարչակազմի շենքը): Դրանից հետո Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչել:

Բախումների հետևանքով տուժել է ավելի քան 1200 մարդ, մեկը զոհվել է:

Ըստ թեմայի

ՌԴ–ն պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տրամադրել ԵԱՏՄ գործընկերներին․ Միշուստին
Բիշքեկում պարետային ժամ է սահմանվել
ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կկայանա Մոսկվայում դեկտեմբերի 2-ին
թեգերը:
Հրաժարական, Նախագահ, Ղրղզստան

Գլխավոր թեմաներ