23:58 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
136 0 0

2019 թվականի վերջին հիմնադրված «Լինքոլնի նախագծի» անդամների և ԱՄՆ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության քաղաքական համոզմունքները տարբերվում են։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի ութ միլիարդատերեր և մեծահարուստների կանայք ավելի քան 1 մլն դոլար են նվիրաբերել «Լինքոլնի նախագիծ» հատուկ կոմիտեին՝ ԱՄՆ նախագահի` նոյեմբերին կայանալիք ընտրություններում երկրորդ անգամ հանրապետական Դոնալդ Թրամփի վերընտրվելը կանխելու համար։ Տեղեկությունը հայտնում է Forbes–ը։

Պարբերականի տվյալներով՝ այս տարի «Լինքոլնի նախագծին» մասնակցող միլիարդատերերի թիվն ավելացել է՝ հասնելով 15-ի։ Վերջին շրջանում նրանց շարքում 8 մարդ կար։ Կոմիտեն ամենախոշոր գումարը ստացել է նավթային մագնատ և արդյունաբերող Փոլ Գեթիի (1892-1976) ժառանգից։ Գորդոն Գեթին Թրամփի պարտության համար 1 մլն դոլար է նվիրաբերել։

Մյուս դոնորների թվում նշվել է Hyatt Hotels հյուրանոցների ցանցի կայսրության ժառանգ Ջոն Փրիթցքերը (100 հազար դոլար), համակարգիչների և գաջեթների վաճառքից հարստացած գործարար Մայքլ Կրասնին (10 հազար դոլար), Cargill պարենային ընկերության ժառանգ Գվենդոլին Սոնթեյմ Մեյերը (10 հազար դոլար), ներդրող Ռոբերտ Զիֆը (10 հազար դոլար) և հեջ հիմնադրամների կառավարիչ Ջոզեֆ Էդելմանը (2 հազար դոլար)։

2019 թվականի վերջին հիմնադրված «Լինքոլնի նախագծի» անդամների և ԱՄՆ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության քաղաքական համոզմունքները տարբերվում են։ Forbes-ի հրապարակման համաձայն՝ կոմիտեն միայն այս տարի 58 մլն դոլար է ներգրավել։ Հուլիսից մինչև հոկտեմբեր ստացվել է 39,4 մլն դոլար, այս նվիրատվությունների 3 տոկոսը կատարել են միլիարդատերերը։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվելու են հերթական համընդհանուր ընտրությունները։ Ընտրվելու են երկրի նախագահը և փոխնախագահը, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներն ու Սենատի մեկ երրորդը, 13 նահանգապետներ։ Պետության ղեկավարի պաշտոնի համար հանրապետականներից պայքարում է Դոնալդ Թրամփը, որն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար, դեմոկրատներից` ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը։ Երդմնակալությունը տեղի է ունենալու 2021 թվականի հունվարի 20-ին։

Հայտնի է Դոնալդ Թրամփի վերջին թեստի արդյունքը

թեգերը:
դոլար, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ