00:08 21 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)
183 0 0

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են Stop Genocide (Կանգնեցրե՛ք ցեղասպանությունը), Artsakh is Armenia (Արցախը Հայաստան է), Erdoghan terrorist (Էրդողանն ահաբեկիչ է):

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Եվրոպայում բնակվող հայերն այսօր Stop Genacide պահանջով փակել են Ֆրանսիա–Բելգիա միջպետական ավտոճանապարհը։

Շուրջ մեկ ժամ տևած ակցիան ամբողջովին կաթվածահար է արել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը` երկու ուղղություններով։

Հայերն իրենց ավտոմեքենաները կանգնեցրել են ավտոճանապարհի կենտրոնում և Արցախի անկախության ճանաչումը պահանջող պաստառնելով ու Հայաստանի և Արցախի դրոշներով դուրս եկել ավտոմեքենաներից։

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին Stop Genocide (Կանգնեցրե՛ք ցեղասպանությունը), Artsakh is Armenia (Արցախը Հայաստան է), Erdoghan terrorist (Էրդողանն ահաբեկիչ է): Նրանք նաև պաստառների վրա լուսանկարներով ներկայացրել էին Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանաթուրքական բանակի իրականացրած բարբարոսություններն ու դրանց հետևանքները։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

Շուրջ մեկ ժամ տևած ակցիայից հետո ցուցարարները ֆրանսիայի ու Բելգիայի ոստիկանության պահանջով բացել են ճանապարհը։ 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 09:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)

Ըստ թեմայի

Հայերն ընդդեմ ահաբեկչության. Հռոմում անցկացված ակցիային նաև իտալացիներ են մասնակցել
Հայերը միավորվել են հանուն խաղաղության․ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել
Ինչու են Արցախի հարցում հնդիկներն աջակցում հայերին․ The Indian Express–ի անդրադարձը
թեգերը:
հայեր, Պատերազմ, Արցախ, Եվրոպա

Գլխավոր թեմաներ