23:39 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
228 0 0

Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները Բրյուսելում բանակցություններ են անցկացրել ՝ քննարկելով Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Եվրամիության անդամ երկրների ղեկավարները կարծում են, որ Թուրքիայի միակողմանի գործողությունները Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում կբերեն էսկալացիայի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Մենք միակարծիք էինք`Թուրքիայի վերջին գործողություններն էլ ավելի են լարում իրավիճակը՝ այն նվազեցնելու փոխարեն։ Համարում եմ, որ դա անտեղի է և ափսոսանք եմ հայտնում այդ կապակցությամբ», - ասել Է Մերկելը։

Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների զարգացումը բխում է երկու կողմերի շահերից։

Հիշեցնենք, որ Անկարան անցյալ շաբաթ միջազգային ծանուցում էր հրապարակել Navtex-ից, որի համաձայն Oruç Reis նավը` Ataman և Cengizhan նավերի հետ համատեղ, հոկտեմբերի 12-ից մինչև 22-ը հետազոտություններ է անցկացնելու։ Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ հատվածը պատկանում է հունական մայրցամաքային շելֆին և գտնվում է Կաստելորիզոյի ափից ընդամենը 6,5 ծովային մղոն հեռավորության վրա:

Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է. ՀՀ նախագահը հարցազրույց է տվել CBN News–ին

Վերջին ժամանակներս Աթենքի և Անկարայի հարաբերությունները կտրուկ սրվել են, որովհետև թուրքական Oruc Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է անցկացրել Միջերկրական ծովի արևելյան մասում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին (ԻԷԶ): Հունաստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության ։

Ըստ թեմայի

Հայաստանը Մինսկի խմբին հորդորում է հասցեական հայտարարություններ անել
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
«Սմերչի» հետևանքները Կարմիր Շուկայում. լուսանկարներ արցախյան համայնքից
թեգերը:
Հունաստան, Թուրքիա, Անգելա Մերկել, Եվրամիություն

Գլխավոր թեմաներ