19:11 19 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
147 0 0

«Երաժշտական ցույցը» կազմակերպվել է Հայ դատի հանձնախմբի գրասենյակի և Ավստրիայի հայ ուսանողական խորհրդի կողմից:

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի –Sputnik. Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, օպերային թատրոնի առջև տեղի է ունեցել հանրահավաք և մոմավառություն ՝ նվիրված Արցախյան պատերազմի զոհերին:

Музыкальная акция протеста армян диаспоры против военной агрессии Азербайджана и Турции у оперного театра Вены (18 октября 2020). Австрия
Վիեննայի օպերայի մոտակայքում հայերը «երաժշտական ցույց» են կազմակերպել

«Խաղաղություն Արցախին» կարգախոսի ներքո հավաքն ուղեկցվել է հայ երաժիշտների ելույթով: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի Facebook-յան էջը լուսանկարներ է հրապարակել «երաժշտական ցույցից»։

Музыкальная акция протеста армян диаспоры против военной агрессии Азербайджана и Турции у оперного театра Вены (18 октября 2020). Австрия
Նարեկ Հախնազարյանը Վիեննայի օպերայի մոտ մասնակցում է «երաժշտական ցույցին»

Վիեննայի օպերային թատրոնի առջև ելույթ են ունեցել աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահար Նարե Արղամանյանը, դուդուկահար Արամ Իփեկջյանը, ջութակահար Գայանե Միրզոյանը, երգչուհիներ Ստելլա Գրիգորյանը և Թերեզա Բեգլարյանը:

Հանդիպումը կազմակերպվել է Հայ դատի հանձնախմբի գրասենյակի և Ավստրիայի հայ ուսանողական խորհրդի կողմից:

Նշենք, որ այս օրերին աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը բողոքի ակցիաններ են կազմակերպում` ի աջակցություն Արցախի և պահանջում աշխարհից անտարբեր չմնալ ու քայլեր ձեռնարկել կանխելու թուրք–ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 673 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

Ըստ թեմայի

Ադրբեջանի ԶՈւ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. Ստեփանյանը` Սու-25–ի մասին
Շինարարության «առաջնագծում». Արցախում քայլեր են արվում պատերազմի հետքը վերացնելու համար
ՀՀ–ն դատապարտում է կողմնակալ հայտարարությունը, որը «կանաչ լույս» է տալիս Ադրբեջանին
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Բողոքի ակցիա, Նարեկ Հախնազարյան, երաժիշտ, Ավստրիա, Վիեննա

Գլխավոր թեմաներ