03:29 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)
630 0 0

Արցախ այցելած Գերանիայի խորհրդարանականները խոստանում են ազդել Գերմանիայի իշխանությունների վրա` Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում կայացնելու, ինչպես նաև Թուրքիայի հարցը ՆԱՏՕ–ում բարձրացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն իրեն դուրս է դրել ԵԱՀԿ ՄԽ–ի ֆորմատից ու փորձում է պատերազմով լուծել խնդիրը։
Այսօր Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Գերմանական խորհրդարանի փոխնախագահ Անդրեաս Գալաոն, ով պատգամավորական խմբի կազմում Արցախում է անձմբ տեսնելու, թե ինչ է իրականում կատարվում այնտեղ։

«Եթե դիտարկենք Ադրբեջանի անցյալի քայլրը, կհասկանանք, որ Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել հարցի խաղաղ լուծմանն ու մշտապես պատրաստվել է հարցի ուժային լուծման տարբերակին»,– ասաց Գալաոն։

Նա հավելեց նաև, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը շարունակությունն է Թուրքիայի քաղաքականության, որ աշխարհն արդեն տեսել է տարբեր երկրներում իրականացրած էթնոցիդների տեսքով։

Որպես ստեղծված իրավիճակից ելք, խորհրդարանի փոխխոսնակն առաջարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումներ կիրառել։
«Գերմանիան չի կարող Հայաստսնին զենքով օգնել այս պատերազմում, բայց կարող է աջակցել Անկարայի ու Բաքվի դեմ ծանր սանկցիաների կիրառմամբ, որով ոչ պակաս ուժգնության հարված կհասցնի այդ երկրներին»,– ասաց Գալաոն։

Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոթրեն էլ մեկնաբանեց, որ իրենք ներկայացնում են Գերանիայի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը, և կարող են ազդել Գերմանիայի իշխանությունների վրա Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում կայացնելու հարցում։

Փարիզում հայերի բողոքի ակցիային մոտ 20 հազար մարդ է մասնակցում. տեսանյութ

«Օրինակ` Գերմանիայի կառավարությունը կարող է նրանց նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո կիրառել, կամ արգելել այդ երկրների իշխանության ներկայացուցիչ որոշ անձանց մուտքը Գերմանիա։ Կարող է նաև սառեցնել այդ անձանց գերմանական բանկերում ունեցած ֆինանսները, կարող է նաև ֆինանսական սահմանափակումներ կիրառել Թուրքիայի նկատմամբ»,– ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ Գերմանիան Թուրքիայի վրա ազդելու մեկ այլ լծակ էլ ունի` որպես ՆԱՏՕ–ի անդամ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 192 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 558 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)

Ըստ թեմայի

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ զինադադարը կպահպանվի
37 նոր զոհ. ՊԲ–ն հրապարակել է մարտերում հերոսաբար ընկածների անունները
Ինչպես են հօդս ցնդում թշնամու ավտոշարասյունն ու զրահատեխնիկան. տեսանյութ
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, պատժամիջոցներ, Պատգամավոր, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Գերմանիա

Գլխավոր թեմաներ