ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հայերը լավ մարդիկ են, նաև հիանալի գործարարներ: ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասել է Թրամփը, որի ուշադրությունը գրավել էին փողոցում խաղաղ բողոքի ակցիա անողները։
«Երբ ես գալիս էի այստեղ, ճանապարհին շատ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»,–այդպես էլ չհստակեցնելով ասելիքը` հայտնել է Թրամփը։
Նա նաև հավելել է, թե նախանձում է հայերի ոգուն, քանի որ նրանք հզոր ոգի ունեն և սիրում են իրենց երկիրը։
Նշենք, որ երեկ հազարավոր ամերիկահայեր Թրամփի աջակիցների հետ մեկտեղ հավաքվել էին Կալիֆոռնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցներում`այնտեղ ժամանող Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով:
Ամերիկահայերի ձեռքին պաստառներ կային, որոնց վրա գրված էր. «Կանգնեցրե՛ք Ադրբեջանին», «Արցախը Հայաստանն է»։ Նրանք պահանջում էին դադարեցնել ֆինանսական աջակցության տրամադրումն ու զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին:
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մեկնարկից հետո աշխարհասփյուռ հայերն ամեն օր բազմամարդ ցույցեր են անցկացնում աշխարհի տարբեր երկրներում` փորձելով տվյալ պետության իշխանությունների ուշադրությունը սևեռել Արցախի ու ադրբեջանա–թուրքական ագրեսիայի վրա։
ԱՄՆ–ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 192 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 558 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում