07:05 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
384 0 0

Եվրոպայի խորհուրդը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ և կոչ արել կողմերին պահպանել հրադադարը։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպայի խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ բանակցություններին և Արցախում պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին Twitter–ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը։  

«Անցած շաբաթ շարունակված զինված հակամարտությունից հետո, որը բազմաթիվ զոհերի հանգեցրեց քաղաքացիական բնակչության շարքում, մենք կրկին մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ և կոչ անում բոլոր կողմերին պահպանել հոկտեմբերի 10-ին ձեռքբերված հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ», – գրել է Հոլթգենը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 18-ի առավոտյան, անկախ մարդասիրական զինադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածություններից, հակառակորդը Արցախի ՊԲ–ի դիրքերի ուղղությամբ գրոհ է ձեռնարկել։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Երեկ` հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 192 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 558 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)

Ըստ թեմայի

Օրերս Սիրիայից Ադրբեջան է տեղափոխվել ավելի քան հազար գրոհային. աղբյուր
Արցախում ծանր մարտերը շարունակվում են. ի՞նչ է անում հայկական կողմը
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը վիրավորվել է Արցախում
թեգերը:
Պատերազմ, Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Եվրախորհուրդ

Գլխավոր թեմաներ