19:45 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)
262 0 0

Ոչ ոք չպետք է հակամարտությունը դրսից հրահրի՝ ոչ զենքով, ոչ ռեսուրսներով։ Այդ դեպքում կողմերը կկարողանան ավելի արագ հասնել դիվանագիտական լուծման։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Արտաքին խաղացողները չպետք է աջակցեն ղարաբաղյան հակամարտության կողմերին։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն ՝ խոսելով ուրբաթ օրը Վաշինգտոնում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին։

«Իրավիճակը շարունակում է մնալ բարդ, այդ թվում ՝ նաև դիվանագիտական ճակատում։ Ինչպես և եվրոպական շատ երկրներ, ԱՄՆ-ն ևս կարծում է, որ հարկավոր է կողմերին կոչ անել գնալ լարվածության թուլացման: Բացի այդ, 3-րդ կողմերը չպետք է խառնվեն հակամարտությանը, սպառազինություն չտրամադրեն և ոչ մի կերպ չաջակցեն հակամարտության մասնակիցներին։ Այդ դեպքում հնարավոր կլինի հասնել դիվանագիտական լուծման, որը ընդունելի կլինի բոլորի համար:

«Ահա թե ինչի մասին եմ խոսելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ուրբաթ օրը։ Ես շատ եմ ուզում լսել նրանց կարծիքները իրավիճակի մասին և դրա դիվանագիտական լուծմանը հասնելու մասին, որը բխում է և՛ Միացյալ Նահանգների, և՛ այդ երկրներից յուրաքանչյուրի շահերից», — հավելել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Թուրքիան Ադրբեջանին ռեսուրսներ է մատակարարում՝ Ղարաբաղում ռազմական գործողությունները շարունակելու համար։ Նա հույս էր հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների հարձակումներից, և որ բոլոր կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)

Ըստ թեմայի

Ինչ նպատակ են հետապնդում Իրանի զորավարժությունները. իրանագետը հավանական վարկածներ է նշել
Ինչպես խուսափել ապատեղեկատվություն տարածելուց. փորձագետը` թշնամու քարոզչության մասին
Ինչպես ջուր չլցնել թշնամու ջրաղացին, կամ ինչը կարելի է հրապարակել, իսկ ինչը` ոչ
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԱՄՆ, Մայք Պոմպեո

Գլխավոր թեմաներ