23:16 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
1384 0 0

Թուրքիայում կազմակերպված վարժանքներում առաջին անգամ ներգրավվելու են տարբեր տեսակի 37 ռազմական նորույթներ։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 22-ից Անկարայի տարածքում մարտական կրակային պատրաստության բաղադրիչով լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Anadolu» գործակալությունը։ 

Ըստ հաղորդագրության`«Ateş Serbest-2020» զորավարժությունները մեկնարկել են այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության հարցում սատարելու է Ադրբեջանին։

Նշվում է նաև, որ զորավարժություններում ներգրավված են թուրքական արտադրության ռազմական միջոցներ, մասնավորապես` հրետանային ինքնագնաց «Fırtına», «Korkut» ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև «Kargu» կամիկաձե ԱԹՍ–ներ ու միջին հեռահարության հակատանկային «OMTAS» համակարգեր։

Վարժանքներում առաջին անգամ ներգրավվելու են տարբեր տեսակի 37 ռազմական նորույթներ։

Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 1000 զինվորականներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

Ըստ թեմայի

Եթե Ադրբեջանը ցանկանա, Թուրքիան Լեռնային Ղարաբաղ զորք կուղարկի. Ֆուաթ Օքթայ
Ռուսաստանը պատասխանել է, թե ինչ կլինի, եթե Թուրքիան զորքեր ուղարկի Լեռնային Ղարաբաղ
«Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների մասերի մատակարարումը
թեգերը:
Զորավարժություններ, Ադրբեջան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ