09:16 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
70 0 0

ԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության բոլոր կողերին կոչ է անում պաշտպանել քաղաքացիական բնակչությանն ու բժշկական հաստատությունները։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին չթիրախավորել բուժաշխատողներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։ ՌԻԱ Նովոտսիի հաղորդմամբ՝ նման հայտարարություն արել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն։

«Մարտական գործողությունները նպաստում են COVID-19-ի կտրուկ աճին։ Շարունակվող բռնությունն ու բնակչության հետագա տեղափոխությունը խորացնելու են առողջապահության ոլորտի ճգնաժամը։ Հակամարտությունը հանգեցնում է համակարգի կաթվածահար լինելուն` էլ ավելի ծանրաբեռնելով առանց այդ էլ համավարակի պատճառով ծանրաբեռնված առողջապահական համակարգը», - նշել է Կլյուգեն։

ԱՀԿ-ն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան պաշտպանել քաղաքացիական բնակչությանն ու բուժհաստատություններին, որոնք խնամում են վիրավորներին ու հիվանդներին։

«COVID-19-ի համատեքստում հատկապես կարևոր է, որ բոլոր բուժաշխատողները պաշտպանված լինեն բռնությունից, որպեսզի կարողանան ունենալ համավարակին արձագանքելու միջոցներ», - նշել է Կլյուգեն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի քանի բժիշկ է զոհվել մարտական գործողությունների գոտում բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Արցախում ու ՀՀ-ում կյանքեր փրկելու գործին միացել են սփյուռքահայ ու արտասահմանցի բժիշկներ

Հոկտեմբերի 22-ի ժամը 17:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 874 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

Ըստ թեմայի

Վիրավոր զինվոր, թե Covid-ով հիվանդ. առողջապահական համակարգը պարալիզացման եզրին է
Չի կարելի մոռանալ հայ ժողովրդի ապրած ողբերգությունը. Պուտինը խոսել է Ղարաբաղի մասին
Պուտինը հույս ունի, որ Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ միասնաբար կգործի
թեգերը:
բժիշկ, Պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, կորոնավիրուս, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)

Գլխավոր թեմաներ