20:24 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)
267 0 0

Ավելի վաղ ակտիվ մարտական գործողություններ էին ընթանում Ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի հարավային ուղղությամբ՝ Իրանի հետ սահմանին։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին այցելել է երկրի սահման՝ Խուդաֆերինի շրջակայք։ Տեղեկությունը Սալամին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

​Նշենք, որ ավելի վաղ այդ հատվածում՝ Իրանի սահմանի մյուս կողմում, ակտիվ մարտական գործողություններ էին ընթանում․ Ադրբեջանի զինված ուժերը փորձում էին վերահսկողություն սահմանել Արցախի պաշտպանության բանակի դիրքերի նկատմամբ։

Ավելի վաղ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ընդգծել էր, որ Բաքուն ձգտում է վերահսկողության տակ վերցնել Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Խուդաֆերինի ջրամբարը: Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը հասնի այդ նպատակին, փաստացի կտիրանա Իրանի վրա ճնշում գործադրելու հզոր լծակին և անպայման դրանից կօգտվի:

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում զորավարժություններ է անցկացրել

Հիշեցնենք, որ Իրանի ցամաքային զորքերը հոկտեմբերի 25-ին զորավարժություններ են անցկացրել երկրի հյուսիսարևմտյան շրջաններում։ Մասնագիտացված մարտավարական վարժանքների ընթացքում Իրանի բանակի հետևակային, ինժեներական, հրետանային ստորաբաժանումները աջակցել են շարժական գրոհային բրիգադին՝ առաջադրված նպատակներին հասնելու համար:

Զինվորականները չեն հստակեցնում, թե որ երկրների հետ սահմանին են անցկացվել զորավարժություններ։ Բայց, ինչպես հայտնի է, հյուսիս-արևմուտքում Իրանը սահմանակից է հիմնականում Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ։

Զգուշացնում ենք հակամարտության կողմերին պահպանել զգուշություն. ՌԴ-ում Իրանի դեսպան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)

Ըստ թեմայի

Դիտարկման միջոցներ, ԱԹՍ–ներ ու որսացող ինքնաթիռներ. Իրանում զորավարժություններ են սկսել
Ղարաբաղյան հակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի Խոդաաֆարին քաղաքի մոտ
Իրանի հետ սահմանի ամբողջ երկայնքով համառ մարտեր են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան
թեգերը:
Խուդաֆերին, Սահման, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ