13:17 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
278 0 0

Իրանը փորձում է չեզոքություն պահպանել Ղարաբաղում ընթացող պատերազմի հարցում, բայց արդեն որոշ ժամանակ է` գործողություններ են ընթանում նաև իրանական սահմանների մոտ: Հարվածի տակ են հայտնվել նաև բնակելի շրջանները։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Իրանի ԱԳ քաղաքական հարցերով փոխնախարար, Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեին։

«Բացի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ այցելելուց, Արաղչին այցելելու է նաև Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա», - գրված է Խատիբզադեի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Իրանի փոխարտգործնախարարը նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակում է լինելու Ղարաբաղյան հակամարտության լուծման համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Ըստ թեմայի

ՆԱՏՕ-ն արցախյան պատերազմով թակում է Իրանի դարպասները
Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում զորավարժություններ է անցկացրել
Հոսեյն Սալամին այցելել է Իրանի սահմանի Խուդաֆերինի հատված
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ