06:48 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
96810

Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածք ստացած հայ երիտասարդին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսահայերն այսօր փակել են Ա7 միջպետական ճանապարհը`դատապարտելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ. ինչ–որ մեքենայի միջից երեք տղամարդիկ դուրս եկան ու մուրճերով հարձակվեցին հայերի վրա։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ուղիղ եթերում հայտնեց, որ հարձակվողները թուրքեր են, և նրանք մուրճով հարվածել են հայ երիտասարդներից մեկի գլխին։ Նրա խոսքով` թուրքերի ձեռքին նաև դանակ է եղել։ Երիտասարդի խոսքով` թուրքերը պատասխան են ստացել, և նրանք էլ բուժօգնության կարիք ունեն։

Վնասվածք ստացած հայ երիտասարդին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել մեծաթիվ ոստիկաններ։

Որոշ ժամանակ անց որոշում կայացվեց բացել ճանապարհները հետագա տհաճություններից խուսափելու համար, քանի որ մոտակայքում խմբերով տղաներ կային հավաքված, և հայտնի չէր` թուրքեր են, թե ոչ։

Դադարեցրեք զենքի վաճառքը Ադրբեջանին. Իսրայելի և Արգենտինայի հայերի բողոքի ակցիան

Նշենք, որ հայերը բողոքի ակցիաներ են կազմակերպում ամբողջ աշխարհում, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեն Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ իրականացվող ագրեսիայի դեմ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 221 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

«Տեսնում են հայերի հանդեպ կատարվող ոճրագործությունները, բայց լռում են». բողոքի ակցիա
Հույներն ու հայերը բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիա տանող միջպետական ճանապարհին
Հայերն ապրել են ու կապրեն Արցախում ընդմիշտ. բողոքի ակցիա` Շվեդիայում
թեգերը:
Թուրք, հայեր, Բողոքի ակցիա, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ