14:49 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
67 0 0

Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել նաև պաշտպանել խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ղարաբաղյան հակամարտության գոտում անհապաղ կրակը դադարեցնելու կոչ է արել։ Տեղեկությունն այսօր հայտնել է կազմակերպության ղեկավարի ներկայացուցիչ Ստեֆամ Դյուժարիկը։

 «Մենք կրկնում ենք մարտերն անհապաղ դադարեցնելու և հրադադարի պայմանավորվածությունները կատարելու վերաբերյալ գլխավոր քարտուղարի՝ հակամարտության կողմերին ուղղված կոչը»,-ասել է նա։

Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել նաև պաշտպանել խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է կանգ առնեն»,-ընդգծել է Դյուժարիկը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)

Ըստ թեմայի

Բերձորի ուղղությամբ դիրքային բարելավումներ ունենք. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանը որոշ ուղղություններով վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին
ԲՀԿ պատգամավորները հրատապ գործուղվել են Մոսկվա
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Անտոնիո Գուտերեշ, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)

Գլխավոր թեմաներ