14:45 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
1371 0 0

Սոցցանցերում հրապարակված բազմաթիվ տեսանյութերում երևում է, թե ինչպես են սպառնալիքներ հնչեցնում հայերի հասցեին։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայում հարյուրավոր թուրք և ադրբեջանցի ազգայնականներ փողոց են դուրս եկել ու հայերի են փնտրում։ Nouvelles d'Arménie–ի հրապարակած տեղեկությունը հաստատում են բազմաթիվ օգտատերեր, որոնք տեսանյութեր են տարածում համացանցում։

Պարբերականը մեջբերում է Ֆրանսիայի բնակիչներից մեկի պատմածը։ Նա ասել է, որ երեկ երեկոյան փողոցներում հայտնվել են թուրքական դրոշներով երիտասարդներ, որոնք շրջել են քաղաքի կենտրոնում՝ ցուցադրելով «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը և գոռացել. «Մահ հայերին»: Տղամարդիկ սպառնացել են բոլոր նրանց, ովքեր համարձակվել են նայել նրանց դեմքին:

«Զարթոնքն» իր հերթին տեղեկացնում է, որ նմանատիպ իրավիճակ է նաև Լիոնում, որտեղ շատ հայեր են ապրում: Այնտեղ թուրքերը և ադրբեջանցիները դուրս են եկել փողոց` հայերին փնտրելու: Նրանք իրենց չափազանց ագրեսիվ են պահում, քայլում են մեծ խմբերով և տարբեր սպառնալիքներ հնչեցնում հայերի հասցեին: Քաղաքացիները վախեցած թաքնվել են իրենց տներում:

​Սոցցանցերում հայտնվել է նաև մի տեսանյութ, որում կրակոցներ են լսվում, բայց անհասկանալի է, թե ինչ է կատարվում հետո։ Միայն երևում է, որ փողոցներով քայլող մարդկանց ձեռքերին և ուսերին թուրքական դրոշներ կան։

Մի տեսագրություն էլ հրապարակվել է Վիեն քաղաքից: Նշվում է, որ հայերին փնտրելու համար փողոց են դուրս եկել մոտ 150 ագրեսիվ թուրքեր։

Երեկ Ֆրանսիայում հայ համայնքի կազմակերպած ակցիայի ընթացքում մի քանի թուրքեր մուրճերով, մահակներով և դանակներով հարձակվել էին հայերի վրա։ Թուրքերի հարձակման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, վիրավորվել է 10 հայ, որոնց թվում կին և երեխա կա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Ըստ թեմայի

Սիրիացիները հայերի հետ են. նրանք իրենց մաշկի վրա զգացել են ահաբեկիչների վայրագությունները
Օգնեք դադարեցնել Թուրքիայի և Ադրբեջանի` հայերի դեմ ցեղասպանությունը. Ալին Քեշիշյան
Դադարեցրեք զենքի վաճառքը Ադրբեջանին. Իսրայելի և Արգենտինայի հայերի բողոքի ակցիան
Ադրբեջանցիները զոհված հայերի կեղծ ցանկ են հրապարակել. ի՞նչ է խորհուրդ տալիս Մարտիրոսյանը
թեգերը:
տեսանյութ, հայեր, ադրբեջանցի, Թուրք, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ