06:52 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
183 0 0

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11։15 – ին, Նիցցայի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ահաբեկչությունից երկու ժամ անց։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի հարավ–արևելքում գտնվող պատմական Պրովանս շրջանի Ավինյոն քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա։ Ինչպես հայտնում է Europe 1–ը, հանցագործը տեղում գնդակահարվել է։

Լրատվամիջոցի տվյալներով` տղամարդը բղավել է «Ալլահ աքբար» և սպառնացել ոստիկաններին, որոնք ի պատասխան կրակել են:

Ավինյոնում դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:15-ին՝ Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչությունից շուրջ 2 ժամ անց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձը Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Հարձակման զոհ է դարձել երեք մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ գլխատվել է 60-ամյա մի կին։

Թուրքերն ու ադրբեջանցիները «հայերի որս» են սկսել Ֆրանսիայի փողոցներում. տեսանյութեր

թեգերը:
Ոստիկանություն, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ