20:53 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
175 0 0

Իրանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան կարգավորման գծով հատուկ դեսպանորդ Աբբաս Արաղչին ավելի վաղ բանակցություններ էր վարել Բաքվում:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարներ Անդրեյ Ռուդենկոն և Աբաս Արաղչին քննարկել են Ղարաբաղի թեման։

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ռուդենկոն և Արաղչին խորհրդակցություններ են անցկացրել և քննարկել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր:

Ավելի վաղ ԻԻՀ նախագահի հատուկ բանագնացը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով խորհրդակցություններ է անցկացրել Բաքվում։ Մոսկովյան հանդիպումից հետո նա պետք է այցելի Երևան ու Անկարա։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

Ըստ թեմայի

«ԱՄՆ-ի նախագահը պետք է անձամբ միջամտի, որպեսզի կանգնեցնի պատերազմը Ղարաբաղում»․ Ջո Բայդեն
Ղարաբաղի ճանաչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը. ռուս ռազմական փորձագետ
Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արաղչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ