01:03 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
146 0 0

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լրջորեն մտահոգված է շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ ստացվող տեղեկություններով, որոնք վնասում են նաև խաղաղ բնակչությանը:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման համար` ավելի սերտ համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Տեղեկությունը հայտնել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարրիկը:

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին հրատապ կերպով ձեռնարկել այն կոնկրետ միջոցները, որոնց մասին նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել համանախագահների հովանու ներքո և իրագործել ավելի վաղ ստանձնած պարտավորությունները: Գուտերեշը կողմերին կոչ է անում շարունակել կառուցողական երկախոսությունն ու ակտիվացնել ջանքերը ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հասնելու ուղղությամբ»,- ասել է Դյուժարրիկը:

Գուտերեշն, ըստ խոսնակի, լրջորեն մտահոգված է շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ ստացվող տեղեկություններով, որոնք վնասում են նաև խաղաղ բնակչությանը:

«Գուտերեշը դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումներն ու կրկնում, որ կողմերը պարտավոր են միջազգային իրավունքի շրջանում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները խաղաղ բնակչության կյանքն ու անվտանգությունը երաշխավորելու համար, իսկ ռազմական գործողությունների անցկացման դեպքում ապահովել քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը»,- նշել է Դյուժարրիկը:

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)

Ըստ թեմայի

Քննարկվում են հրադադարի պահպանման վերահսկողության մեխանիզմները. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Արդեն երրորդ անգամ հրադադարը խախտվում է. ՄԱԿ–ում խորապես մտահոգված են
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կրկին հրադադարի կոչ է արել
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Անտոնիո Գուտերեշ, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)

Գլխավոր թեմաներ