19:40 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
142820

Շրջանը գտնվում է մայրաքաղաք Բաքվի մոտ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի Խաչմազի շրջանում երկրաշարժ են զգացել, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը։ 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Կասպից ծովում: Այն գրանցվել է տեղական ժամանակով 16:16-ին: Էպիկենտրոնը գտնվում է 62 կմ խորության վրա:

Երկաշարժը զգացվել է Խաչմազի շրջանում։ Այն գտնվում է մայրաքաղաք Բաքվի մոտ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ` հոկտեմբերի 12-ին` ժամը 06։56–ին, 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Զարդաբի և Բարդայի շրջաններում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր, 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի հետևանքով 100 մարդ մահացել են, 994-ը` տուժել։

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

Ըստ թեմայի

Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի երկրաշարժի հետևանքով զոհերի ու տուժածների թիվն ավելացել է
Թուրքիայի երկրաշարժից հետո ավելի քան 400 հետցնցում է եղել
թեգերը:
Կասպից ծով, Ադրբեջան, Երկրաշարժ

Գլխավոր թեմաներ