20:31 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (973)
71110

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փորձագետը բացատրել է, թե ինչպես է օրգանիզմի վրա ազդում վիտամին D-ի պակասը COVID-19-ով վարակված լինելու ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի -Sputnik. Կորոնավիրուսի և վիտամին D-ի փոխկապակցվածության մասին բրիտանացի գիտնականների հետազոտությունը մեկնաբանել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Նովոսիբիրսկի պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի կենսատեխնոլոգիայի և վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Սերգեյ Նետեսովը։

Օտարերկրյա մասնագետները պարզել են, որ վիտամին D-ի պակաս ունեցող մարդիկ կորոնավիրուսն ավելի ծանր են տանում։

Նետեսովի խոսքով ՝ օրգանիզմում ցանկացած օգտակար նյութի պակասն ազդում է կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու վրա:

Սննդի մեջ վիտամինների պակասը խախտում է մարսողական, էներգետիկ և այլ համակարգերի աշխատանքը։ Հիվանդության ընթացքում մարդուն անհրաժեշտ են մետաղներ, ինչպիսիք են ցինկը, մագնեզիումը, կալիումը և ամինաթթուները:

«Երբ օրգանիզմը նորմալ չի գործում, այդ ժամանակ բոլոր վարակներն ավելի դժվար կհաղթահարվեն, քան ճիշտ սնուցման դեպքում», - նշեց փորձագետը:

Բոլոր վիրավորները բուժման հնարավորություն ունեն, իսկ կորոնավիրուսի համար հերթ է

Ավելացնենք, որ վիտամին D-ն նպաստում է սննդից ֆոսֆորի և կալցիումի ներծծմանը: Մարդը այս օգտակար նյութը ստանում է արևի ճառագայթներից կամ յուղոտ ձկից։

Փոքր քանակությամբ վիտամին D կա նաև կարագի, պանրի և այլ կաթնամթերքների մեջ։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (973)

Ըստ թեմայի

Ինչ արժեն Covid թեստերը ՀՀ-ում, և ինչ կարող է անել կառավարությունը գներն իջեցնելու համար
Աշխարհում Covid 19-ի հաստատված դեպքերի թիվը հատել է 50 միլիոնի սահմանը. նոր տվյալներ
Covid-թեստերի գներն առաջիկայում կէժանանան. Հայաստանը նոր թեստեր է ներկրում
թեգերը:
Վիտամին D, գիտնական, Ռուսաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ