20:46 17 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.91
  • GBP736.10
  • EUR634.43
  • RUB7.06
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
288 0 0

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անդրադարձել է Հայաստանում ռուսական ուղղաթիռի «ողբերգական միջադեպին»:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, որի արդյունքում խոցվել է ռուսական ուղղաթիռը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Մենք շատ ենք ցավում, որ Ղարաբաղյան հակամարտության սրումը հանգեցրել է նման տխուր հետևանքների: Լուրջ մտահոգված ենք տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում ենք մեր ցավակցությունը անձնակազմի զոհված անդամների հարազատներին ու մտերիմներին։ Սպասենք հետաքննության արդյունքներին` պարզելու համար, թե որտեղից է արձակվել կրակոցը», — ասել է Զայնետդինովը։

Զայնետդինովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը բազմիցս հակամարտող կողմերին հրադադարի կոչ է արել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Ուժային կառույցների մեր աղբյուրը հայտնել էր, որ ուղղաթիռը ենթադրաբար խոցվել է Նախիջևանի կողմից։

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 18։39-ին ահազանգ է ստացել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Տուժածին տեղափոխել են ՊՆ N զորամաս։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։ Այրվող ուղղաթիռի կադրերն արդեն հայտնվել են համացանցում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով 17:30-ի սահմանում, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտ գտնվող Երասխ հայկական բնակավայրի մոտկայքում, օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել շարժական զենիթային հրթիռային համալիրից:

Ռուսական ՄԻ–24–ի խոցման պահը. տեսանյութ

Նշվում էր, որ հրթիռի հարվածի հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում:

Հայաստանում ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամները, մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով։

Ըստ թեմայի

Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանը համամիտ չէ Թուրքիայի հետ. ՌԴ ԱԳՆ
«Մենք մեր ժողովրդից թաքցնելու բան չունենք»․ Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ
Մեկ տանկ և հրետանային միջոցներ. մերոնց հաջողվել է հակառակորդից ռազմական ավար վերցնել
թեգերը:
Թուրքիա, Հայաստան, Ռուսաստան, ուղղաթիռ, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ