20:41 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
192 0 0

Ընկերությունը խոստացել է ձեռնարկել բոլոր քայլերը, որպեսզի կանխի իր տեխնոլոգիաների կիրառումը թուրքական սարքերում, որոնք ռմբակոծության են ենթարկել քաղաքացիական բնակչությանը։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան Xilinx ընկերությունը կդադարեցնի մասերի մատակարարումը թուրքական Roketsan հրթիռների համար։ Այդ մասին ասվում է ընկերության ներկայացուցիչ Թարա Սիմսի հայտարարության մեջ՝ ի պատասխան Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի(ANCA) հարցման։

«Վերջերս իմացանք, որ Xilinx չիպերն օգտագործվել են զինված անօդաչու թռչող սարքերում, որոնք օգտագործվել են հայ քաղաքացիական բնակչության դեմ։ Xilinx-ը խստորեն դատապարտում է այս բռնությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ արդեն սկսվել է ընկերության արտադրանքի մատակարարումների և բաշխման աուդիտը։

«Մենք սկսեցինք մատակարարումների բարդ շղթայի աուդիտ իրականացնել, որպեսզի վճռենք, թե ինչ գործողություններ կարող ենք ձեռնարկել՝ բռնության կիրառման նպատակով մեր տեխնոլոգիաների օգտագործումը կանխելու համար։ Հետաքննությունից հետո մենք մեր լիազորված դիստրիբյուտորներին հանձնարարել ենք դադարեցնել մեր արտադրանքի ապագա մատակարարումները մի քանի ընկերությունների, որոնք, ինչպես մենք հայտնաբերեցինք, ներգրավված են այս սարքավորումների ստեղծման մեջ»,-ասվում է Xilinx-ի հայտարարության մեջ։

Roketsan-ը զենքի թուրքական խոշոր արտադրող և պաշտպանական կապալառու է` տեղակայված Անկարայում։ Ընկերությունը հիմնադրվել է 1988 թ․-ին Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի կողմից՝ հրթիռային տեխնոլոգիաների ազգային արդյունաբերական բազայի ստեղծման համար։

Garmin ընկերությունը կպարզի, թե ինչպես է իր արտադրանքը հայտնվել «Բայրաքթար» ԱԹՍ-ում

Արդեն 7 ընկերություն հրաժարվել է մասեր մատակարարել թուրքական  Bayraktar ԱԹՍ-ների համար։ Այդ ընկերություններն են` Garmin (ԱՄՆ), Trimble Navigation (ԱՄՆ), Vlasat (ԱՄՆ), Northrop Grumman (ԱՄՆ), Beringer Aero (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա), Rotax 912 (Ավստրիա, Կանադա) և Wescam (Կանադա)։

Ավստրիան դադարեցնում է «Բայրաքթար» ԱԹՍ–ներում օգտագործվող շարժիչների մատակարարումը

Ըստ թեմայի

«Բայրաքթարները» ՀՀ սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքներ են անում. ի՞նչն են դիտարկում
Հարավարևելյան ուղղությամբ թշնամու հերթական «Բայրաքթարն» է խոցվել. լուսանկարներ
Աշխարհում ոչ մի տեղ այսքան «Բայրաքթար» չի զգետնվել, որքան մեզ մոտ. Արծրուն Հովհաննիսյան
թեգերը:
Արցախ, Xilinx ընկերություն, հրթիռ, Թուրքիա

Գլխավոր թեմաներ